ՌՈՒՍԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԵՑՐԵՑ ԹՐԱՄՓԻՆ

Վերլուծություն

­Թե դե­պի ուր են շա­րու­նա­կե­լու ըն­թա­նալ հա­րավ­կով­կաս­յան ի­րո­ղութ­յուն­նե­րը, ի­հար­կե, դեռ մնում է մե­ծա­պես կախ­ված ուկ­րաի­նա­կան զար­գա­ցում­նե­րից, եւ թե այդ հեն­քի վրա ո՞ւր են տե­ղա­շարժ­վե­լու ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յու­ննե­րը:

Ուկ­րաի­նա­յի հետ կապ­ված վեր­ջին քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձութ­յու­նը՝ Ս­տամ­բու­լում ռուս-ուկ­րաի­նա­կան պատ­վի­րա­կութ­յու­ննե­րի հան­դի­պումն ու­նե­ցավ միան­գա­մայն սպաս­ված ա­վարտ: Հան­դի­պե­ցին, փո­խա­նա­կե­ցին պա­տե­րազմն ա­վար­տե­լու մա­սին մի­մյանց կար­ծիք­նե­րը՝ պաշ­տո­նա­կան հու­շագ­րե­րի տես­քով, եւ վերջ: Ընդ ո­րում, թե ինչ պայ­ման­ներ էին պա­րու­նա­կում այդ հու­շագ­րե­րը, ի­րենց հեր­թին ա­նակն­կալ­ներ չու­նեին. մինչ այդ, ին­չի մա­սին որ կող­մե­րը խո­սում էին հրա­պա­րա­կա­յին դաշ­տում, դրանց էլ տվել էին փաս­տաթղ­թի տեսք: Մեկ-եր­կու հու­մա­նի­տար հար­ցի շուրջ եւս պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն ե­ղավ, ինչ­պես նաեւ, որ նոր հան­դի­պում կանց­կաց­նեն, եւ «ցրվե­ցին տնե­րով»:

­Թե սա դե­պի ուր է տա­նում, թե­րեւս կե­րե­ւա ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս, երբ Վա­շինգ­տո­նը սկսի իր հեր­թին գնա­հա­տել տե­ղի ու­նե­ցա­ծը: Փաս­տը սա է. այդ հան­դի­պու­մը եւս ոչն­չով չմո­տեց­րեց այն խա­ղա­ղութ­յու­նը, ո­րի մա­սին այդ­քան սի­րում է խո­սել Թ­րամ­փը: Բայց նաեւ, ա­մե­րիկ­յան կող­մը, ինչ խոսք, մինչ Ս­տա­մբու­լի այդ հան­դի­պումն էլ էր պարզ գի­տակ­ցում, որ ո­րե­ւէ տե­ղա­շարժ չի լի­նե­լու. ուկ­րաի­նա­կան իշ­խա­նութ­յուն­ներն ար­դեն ան­գամ ա­ռանց թաքց­նե­լու են աշ­խա­տում այդ մեծ խա­ղում բրի­տա­նա-գլո­բա­լիս­տա­կան թե­ւի վրա, եւ Կիե­ւից ե­կող դի­մադ­րութ­յու­նը թրամփ­յան Վա­շինգ­տոնն այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում հաղ­թա­հա­րել:

Չ­նա­յած, Կիե­ւի վրա ազ­դե­լու եւս մեկ լուրջ խա­ղա­թուղթ Թ­րամ­փը ստա­ցավ: Ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րը հայտ­նում են, որ «գորշ կար­դի­նալ» Եր­մա­կին կան­չել են Վա­շինգ­տոն, եւ նրա ա­ռաջ հար­ցեր կդնեն ռու­սա­կան ռազ­մա­կան օ­դա­նա­վա­կա­յան­նե­րին հասց­ված վեր­ջին հար­վա­ծի հետ կապ­ված: Բանն այն է, որ, ըստ Կ­րեմ­լին մոտ գտնվող աղբ­յու­րի վստա­հեց­ման, Մոսկ­վան այդ թե­ման դրել է Թ­րամ­փի սե­ղա­նին: Այն է՝ ինչ­պե՞ս հաս­կա­նա, որ ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րը հար­վա­ծում են ռու­սա­կան մի­ջու­կա­յին նշա­նա­կութ­յան օբ­յեկ­տին: Ե­թե Ս­պի­տակ տու­նը, ինչ­պես պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել են, ան­գամ տեղ­յակ չէ այդ մա­սին, ա­պա նշա­նա­կում է, որ չի կա­րող նաեւ վե­րահս­կո­ղութ­յան տակ պա­հել մի­ջու­կա­յին բա­լան­սի հետ կապ­ված կա­րե­ւո­րա­գույն հար­ցե­րը, ո­րից կա­րող է ա­ռա­ջա­նալ ընդ­հուպ՝ Եր­րորդ աշ­խար­հա­մարտ: Այ­սինքն, ե­թե նման հար­ցե­րում Վա­շինգ­տոնն այ­լեւս ե­րաշ­խա­վոր չէ, ա­պա թե­ման կա­րող է տե­ղա­փոխ­վել այլ հար­թութ­յուն, այն է՝ Մոսկ­վան ստիպ­ված կլի­նի ա­ռանց գլո­բալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի լու­ծել մի­ջու­կա­յին անվ­տան­գութ­յան հետ կապ­ված հար­ցեր: Այ­լընտ­րան­քը. ե­թե Վա­շինգ­տո­նում վստահ են, որ վե­րահս­կում են ի­րա­վի­ճա­կը, այդ դեպ­քում նման քայ­լում մե­ղա­վոր­նե­րը պետք է տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի ձե­ւով պատժ­վեն: Ա­վե­լին, պետք են ե­րաշ­խիք­ներ, որ նման քայ­լը կրկնութ­յուն չի ու­նե­նա:

Մ­յուս կող­մից, երբ Զե­լենս­կու փո­խա­րեն Եր­մա­կին են կան­չում Վա­շինգ­տոն, դա եւս շատ բան է ակ­նար­կում: Նախ, որ Զե­լենս­կուն այլ­եւս չեն ըն­կա­լում` որ­պես հիմ­նա­կան «հարց լու­ծող» ֆի­գու­րա: Երկ­րոր­դը, որ նման դե­րում են տես­նում Եր­մա­կին, ո­րը, ի դեպ, հայտ­նի է նաեւ, որ­պես Mi6-ի հրա­հանգ­նե­րը ստա­ցող, Զե­լենս­կուն ներ­կա­յաց­նող կադր: Ու երբ հենց նրա ա­ռաջ են պատ­րաստ­վում դնել ռու­սա­կան ռազ­մա­վա­րա­կան օբ­յեկտ­նե­րին հար­վա­ծե­լու պատ­մութ­յուն-պա­տաս­խա­նատ­վութ­յունը, դա, ըստ էութ­յան, կա­րող է նաեւ վե­րած­վել այդ աշ­խա­տան­քա­յին օ­ղա­կը բրի­տա­նա­ցի­նե­րի ձեռ­քից խլե­լու սցե­նա­րի:

­Բայց գլխա­վո­րը. կա­րո՞ղ է այս նոր ճնշու­մա­յին մե­խա­նիզ­մը ստա­նա­լով, Կիե­ւին պար­տադ­րել՝ գնալ ռու­սա­կան պայ­ման­նե­րը կա­տա­րե­լու ուղ­ղութ­յամբ: Ե­թե ոչ, դա կնշա­նա­կի նաեւ, որ չեն կա­րող Մոսկ­վա­յին տալ ե­րաշ­խիք­ներ, որ մի­ջու­կա­յին օբ­յեկտ­նե­րի ան­ձեռնմ­խե­լիութ­յան կա­րե­ւո­րա­գույն սկզբուն­քը չեն կա­րո­ղա­նում ա­պա­հո­վել: Իսկ դա ահ­ռե­լի վտանգ­նե­րով է հղի. այս կոր­ծա­նա­րար պո­տենց­իա­լով ո­լոր­տը կա­րող է դառ­նալ ոչ վե­րահս­կե­լի: Այն է, ե­թե ա­մե­րի­կա­ցի­նե­րը սե­փա­կան բլո­կի կող­մից ե­րաշ­խիք­ներ չեն տա­լիս, ա­պա ռուս­նե­րին կմնա միայն մա­տը «կար­միր կո­ճա­կի» վրա պա­հել, այդ ըն­թաց­քում նաեւ մի քա­նի ան­գամ «Օ­րեշ­նիկ»-նե­րով հար­վա­ծե­լով Կիե­ւին՝ պո­տենց­իալ ռիս­կե­րը նվա­զեց­նե­լու հա­մար: Ու դրա­նից հե­տո էլ դեռ հարց է ա­ռա­ջա­նա­լու՝ իսկ ի՞նչ է լի­նե­լու մի­ջու­կա­յին զեն­քի չտա­րած­ման պայ­մա­նագ­րի հետ:

­Կարճ ա­սած, չա­փա­զանց բարդ եւ բազ­մա­շերտ խաղ է ծա­վալ­վել, ա­վե­լի կոնկ­րետ՝ բրի­տա­նա­ցի­նե­րը կա­րո­ղա­ցան դրան հաս­նել: Բայց նաեւ կա դրա լու­ծու­մը, այդ թվում՝ Թ­րամ­փը կա­րող է պար­զա­պես հետ քաշ­վել ուկ­րաի­նա­կան թե­մա­տի­կա­յից՝ հայ­տա­րա­րե­լով՝ ով ինչ ա­նի, չենք խառն­վե­լու: Կամ երկ­րորդ տար­բե­րա­կը. Կիե­ւի է­լի­տա­յի վրա պետք է ի­րա­կա­նաց­նի այն մասշ­տաբ­նե­րի հար­ձա­կում, որ նրանք մո­ռա­նան ա­մեն մի բրի­տա­նա­կան ծա­ռա­յութ­յան մա­սին՝ դառ­նա­լով Թրամ­փին հլու հնազանդ: Ու շատ նման է, որ այդ հար­ցի պա­տաս­խանն ար­դեն այս­օր-վա­ղը կլի­նի:

https://iravunk.com/sim/?p=314684&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը