ԻՆՉՈՒ ՎԵՀԱՓԱՌԻՆ ՓՈԽԵԼԸ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԴԱՐՁԱՎ ԳԵՐԽՆԴԻՐ

Վերլուծություն

­Թե ին­չու է Նի­կոլն այս­պես թի­րա­խա­վո­րել Հա­յ առա­քե­լա­կան եկե­ղե­ցին (ՀԱԵ), կար­ծես թե հաս­կա­նում են բո­լո­րը: Խն­դիրն այս պա­հին այն է, թե դե­պի ուր է այս ի­րա­վի­ճա­կը զար­գա­նա­լու:

ՓԱՇԱԶԱԴԵԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Այն, որ Նի­կո­լը սկսեց ՀԱԵ-ն թի­րա­խա­վո­րել Ա­լիե­ւի կրո­նա­կան մանկ­լա­վի­կի՝ Փա­շա­զա­դեի հայտ­նի հայ­տա­րա­րութ­յու­նից հե­տո, ա­մեն ին­չի մա­սին ար­դեն խո­սում է: Հի­շեց­նենք, որ մոտ 10 օր ա­ռաջ Փա­շա­զա­դեն հան­կարծ «ո­րո­շեց», որ Էջ­միա­ծի­նը ադր­բե­ջա­նա­կան է, իսկ ՀԱԵ-ն­ ոչ այլ ինչ է, քան տա­րա­ծաշր­ջա­նին սպառ­նա­ցող վտանգ: Բայց նրա խոս­քում նման ակ­նարկ­ներ էլ կա­յին. «Ե­թե հայ­կա­կան պե­տութ­յու­նը քա­ղա­քա­կան ան­գոր­ծու­նա­կութ­յան պատ­ճա­ռով գո­յութ­յուն չու­նե­նա, ա­պա Հայ ազ­գա­յին ե­կե­ղե­ցին կա­րող է շա­րու­նա­կել զո­րա­հա­վաք կենտ­րո­նի ա­ռա­քե­լութ­յու­նը՝ ստեղ­ծե­լով  եւ ղե­կա­վա­րե­լով Վա­տի­կա­նի նման Գ­րի­գոր­յան կրո­նա­կան պե­տութ­յուն»:

«Ե­թե հայ­կա­կան պե­տութ­յու­նը գո­յութ­յուն չու­նե­նա…» միտքն ար­դեն իսկ բա­ցա­հայտ սպառ­նա­լիք է՝ ուղղ­ված Հա­յաս­տա­նին: Ա­վե­լին, սա ա­լիեւ­յան ծրագ­րե­րի ո­ւիղ բա­ցա­հայ­տումն է: Բայց նաեւ, Փա­շա­զա­դեն այդ հար­ցում հիմ­նա­կան վտանգ է հա­մա­րում հենց ՀԱԵ-ն: Այ­սինքն, Փա­շա­զա­դեի ա­սած­նե­րը կա­րե­լի է ձե­ւա­կեր­պել նաեւ այս­պես՝ Հայ­կա­կան պե­տա­կա­նութ­յան վե­րաց­ման հիմ­նա­կան խոչըն­դո­տը ՀԱԵ-ն­ է:

Եվ ա­հա, գործ­նա­կա­նում ան­մի­ջա­պես էլ Նի­կո­լը, կո­ղակ­ցի հետ միա­սին, «ո­րո­շեց», որ ՀԱԵ-ն­ ըն­դա­մե­նը «չու­լան» է: Ու միան­գա­մից էլ ան­ցավ բաց գրո­հի՝ սկսե­լով «դոմ­փե­լուց» եւ հաս­նե­լով Վե­հա­փա­ռի պաշ­տո­նան­կութ­յան թե­մա­յին: Ու հաս­կա­նա­լի է, Նի­կո­լի ուշք­նու­միտքն ի­րա­կա­նում ա­մե­նե­ւին էլ այն չէ, թե ինչ վար­քու­բարք է տի­րում ՀԱԵ-ի ներ­սում: Քա­ղա­քա­կան ի­մաս­տով պատ­կե­րը սա է. կա Ադր­բե­ջա­նից Հա­յաս­տա­նին ուղղ­ված բա­ցա­հայտ սպառ­նա­լիք, ո­րում հիմ­նա­կան թի­րա­խը դարձ­րել են ՀԱԵ-ին: Եվ երբ այդ նույն պա­հին պե­տութ­յան ղե­կա­վար կոչ­վա­ծը, փո­խա­նակ թշնա­մուն պա­տաս­խա­նի, աշ­խար­հով մեկ աղ­մուկ բարձ­րաց­նի, դաշ­նա­կից­նե­րից օգ­նութ­յուն խնդիր, իր հեր­թին է թի­րա­խա­վո­րում ՀԱԵ-ին, ա­պա դժվար թե ո­րե­ւէ ող­ջա­միտ մարդ դրա­նում առն­վազն թշնա­մուն ձայ­նակ­ցի, ու ի­րա­կա­նում հա­մա­ձայ­նեց­ված խաղ չտես­նի:

Այս­պի­սով, ստա­նում ենք նման պատ­կեր. տե­ւա­կան ժա­մա­նակ Նի­կո­լը հա­յաս­տան­յան հան­րութ­յան ու­շադ­րութ­յու­նը տա­նում էր «խաղա­ղութ­յան օ­րա­կար­գի» եւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» կեղծ օ­րա­կար­գի ուղ­ղութ­յամբ: Ընդ ո­րում, միա­ժա­մա­նակ ծայ­րա­հեղ վատ­թա­րաց­ման հասց­նե­լով երկ­րի անվ­տան­գութ­յան հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րը, այն է՝ տնտե­սութ­յու­նը, դաշ­նա­կից­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, լո­գիս­տի­կա­նե­րը՝ անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում դաշ­նա­կից­նե­րից ա­րագ օգ­նութ­յուն ստա­նա­լու հա­մար, դեռ էն գլխից ոչն­չաց­վեց երկ­րա­պահ հա­մա­կար­գը, ներ­քին մար­տու­նակ տրա­մադ­րութ­յուն­նե­րը՝ ընդ­դեմ ընդ­հա­նուր թշնա­մու, Սփյուռ­քի հետ կա­պե­րը եւ այդ­պես շա­րու­նակ: Հի­մա էլ հասց­վում է հիմ­նա­կան հար­ված­նե­րից մեկը՝ ի դեմս ՀԱԵ-ի: Այն ի­մաս­տով, որ ներ­կա պա­հին ե­կե­ղե­ցին միակ կա­ռույցն է, ո­րը կա­րող է ոչ միայն ներ­քին, այլ ար­տա­քին թշնա­մու դեմ միաս­նա­կան ճա­կատ ստեղ­ծել՝ կազմ­ված հա­յաս­տան­յան հան­րութ­յու­նից, Սփյուռ­քից եւ դաշ­նա­կից­նե­րից: Ու այս նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում թշնա­մին շա­րու­նա­կում է ա­րա­գո­րեն զին­վել, Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կա­բար շրջա­պա­տել ռազ­մա­կան հա­մա­կար­գե­րով (ո­րի վեր­ջին դե­տալ­նե­րից մեկն էլ Լա­չի­նի օ­դա­նա­վա­կա­յանն է), ընդ­լայ­նել եւ հա­մա­կար­գել դաշ­նա­կից­նե­րի հետ կա­պե­րը եւ այդ­պես շա­րու­նակ:

­Մի խոս­քով, բա­զում այն հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, որ Նի­կո­լի կա­ռա­վար­ման ա­մեն մի ա­վե­լորդ օ­րը նոր հար­ված է Հա­յաս­տա­նի հա­մար, թե­րեւս հաս­կա­նում են բո­լո­րը:

ԻՆՉՈ՞Ւ ՀԻՄԱ

­Սա­կայն գանք մյուս հար­ցին. իսկ ին­չո՞ւ հենց հի­մա ձեռ­նարկ­վեց վեր­ջին՝ ՀԱԵ-ի դեմ ուղղ­ված այս ար­շա­վան­քը: Մեկ դե­տալ միան­գա­մից կա­րե­լի է ընդգ­ծել. գա­լիք տա­րի ընտ­րութ­յուն­ներ են եւ, ան­կախ ցան­կա­ցած զար­գաց­ման տար­բե­րա­կից, Նի­կոլն իր ներ­կա մո­նո­պոլ դիր­քը պա­հե­լու հնա­րա­վո­րութ­յուն գործ­նա­կա­նում չու­նի: Նա, ի­հար­կե, դա բո­լո­րից էլ լավ է հաս­կա­նում, հաս­կա­նում են նաեւ Ադր­բե­ջա­նում եւ Թուր­քիա­յում. ըստ ա­մե­նայ­նի, Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում ի­րո­ղութ­յուն­ներ են փոխ­վե­լու: Ըստ այդմ, ե­թե պետք է ինչ-որ բան ա­նել, ու­րեմն դա ար­վե­լու է մին­չեւ այդ փո­փո­խութ­յուն­նե­րը:

Երկ­րոր­դը, որ ոչ պա­կաս, մի­գու­ցե էլ ա­վե­լի կա­րե­ւոր է: Այն է՝ փոխ­վում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան լանդշա­ֆ­տը: Այն գոր­ծըն­թաց­նե­րը, ո­րոնք ըն­թա­նում են ռուս-ա­մե­րիկ­յան ուղ­ղութ­յամբ, եր­կու ա­մե­նա­հա­վա­նա­կան ելք ու­նեն՝ կա´մ գ­նում են Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նի, կա´մ Թ­րամ­փի ա­սած՝ «աշ­խար­հը ազ­դե­ցութ­յան ե­րեք գո­տու բա­ժա­նե­լու» տար­բե­րակն է: Բ­րի­տա­նա­ցի­նե­րը, ճիշտ է, կա­տա­ղած են, հայ­տա­րա­րում են զին­վե­լու մա­սին: Բայց աշ­խար­հի ա­ռա­ջա­տար բա­նակ­նե­րից մե­կը դառ­նա­լու հա­մար, ինչ­պի­սին էր Բ­րի­տա­նիան 80 տա­րի ա­ռաջ, պետք է ստեղ­ծել հի­պեր­ձայ­նա­յին հրթի­ռա­յին հա­մա­կարգ եւ գո­նե մի 1000-ի չափ մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ կու­տա­կել, այն է՝ գո­նե մի 10 տա­րի ժա­մա­նակ: Ե­թե ան­գամ հա­ջող­վի, մեկ է, է­լի դա տե­ղա­վոր­վում է նշված եր­կու տար­բե­րակ­նե­րի մեջ՝ ա­վե­լի հա­վա­նա­կան դարձ­նե­լով Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նի տար­բե­րա­կը: Ս­րան դեռ կհաս­նենք: Մինչ այդ, ֆիք­սենք՝ այս պա­հին հատ­կա­պես մեծ է «աշ­խար­հը ազ­դե­ցութ­յան ե­րեք գո­տու բա­ժա­նե­լու» տար­բե­րակը, ո­րը են­թադ­րում է, որ հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը կմնա ռու­սա­կան ազ­դե­ցութ­յան գո­տում: Ընդ ո­րում, դա կա­րող է տե­ղի ու­նե­նալ շատ ա­րագ, ընդ­հուպ՝ այս տար­վա ըն­թաց­քում, ո­րի դեպ­քում Նի­կո­լի փոխ­վել-չփոխ­վելն ան­գամ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով ո­րե­ւէ դեր չի ու­նե­նում. տա­րա­ծաշր­ջա­նի կա­ռուց­վա­ծը ո­րո­շո­ղը մնում է Մոսկ­վան:

­Սա, ի­հար­կե, Ա­լիե­ւի հա­մար լուրջ մտա­ծե­լու հարց է: Բանն այն է, որ Մոսկ­վա­յում ներ­կա­յումս գե­րիշ­խում է ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­նե­րում ե­ղած ստա­տուս-քվո­յի վե­րա­դար­ձը, ո­րը մաս­նա­վո­րա­պես են­թադ­րում է ար­ցա­խա­հա­յերո­վ բնա­կեց­ված Ար­ցախ: Ընդ ո­րում, մի շարք պա­րա­մետ­րեր դեռ էն գլխից էին դա ձեռն­տու սցե­նար դարձ­րել Մոսկ­վա­յի հա­մար: Ու դրան էլ գու­մար­վում են նոր փաս­տարկ­ներ: Մաս­նա­վո­րա­պես, այն հա­կա­ռու­սա­կան կեց­ված­քը, ո­րը ներ­կա փու­լում ստանձ­նել է Ա­լիե­ւը, Ռու­սաս­տա­նում ազ­դե­ցութ­յուն հա­վա­քող ազ­գայ­նա­կան դաշ­տի մոտ եր­բեմ­նի դաշ­նակ­ցի կեր­պա­րից նրան վե­րա­ծում են թշնա­մու կեր­պա­րի, եւ այդ մի­տու­մը բա­ռա­ցիո­րեն աչ­քի ա­ռաջ խո­րա­նում է:

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՓԱԿԵԼ

Ա­հա այս ֆո­նին կա­րե­լի է հի­շեց­նել Փա­շա­զա­դե­ի ար­տա­հայ­տութ­յու­նն­երից մե­կը եւս: Մե­ղադ­րե­լով ՀԱԵ-ին, նա հա­սավ նաեւ նման մտքի. «Ղա­րա­բա­ղում ստեղծ­վել է Ար­ցա­խի թե­մը, իսկ Ռու­սաս­տա­նում՝ Նոր Նա­խիջ­եւա­նի թե­մը…»: Ու ին­չո՞ւ է նա միաց­նում այդ եր­կու թե­մե­րը:

Այն, որ ա­լիեւ­յան այս գրո­հը սկսվեց Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կո­սի շրջա­գա­յութ­յան ֆո­նին, ի­հար­կե, դժվար թե պա­տա­հա­կան լի­նի: Խոս­քը Վե­հա­փա­ռի նա­խա­ձեռ­նութ­յամբ՝ Ե­կե­ղե­ցի­նե­րի հա­մաշ­խար­հա­յին խորհր­դի կող­մից Շ­վեյ­ցա­րիա­յում կազ­մա­կերպ­ված «Կ­րո­նա­կան Ա­զա­տութ­յուն․ հայ­կա­կան հոգ­եւոր, մշա­կու­թա­յին եւ պատ­մա­կան ժա­ռան­գութ­յան պահ­պա­նու­մը Ար­ցա­խում» խո­րագ­րով մի­ջազ­գա­յին հա­մա­ժո­ղո­վի մա­սին է: Սա ու­նե­ցավ մեկ հիմ­նա­կան ազ­դակ՝ ՀԱԵ-ն Ար­ցա­խը հա­մա­րում է բռնա­զավթ­ված, ար­ցա­խա­հա­յութ­յա­նը՝ բռնի հայ­րե­նազրկ­ված, եւ այդ հար­ցը պա­հում է ա­ռա­ջին պլա­նում: Ի դեպ, մինչ այդ էլ Վե­հա­փառն այ­ցե­լեց Մինսկ՝ այն­տեղ ա­ռա­ջին Հայ ե­կե­ղե­ցու օծ­ման ա­ռի­թով, եւ, ըստ ա­մե­նայ­նի, ոչ միայն:

Եվ ա­հա, երբ այս այ­ցից ըն­դա­մե­նը եր­կու-ե­րեք օր անց Փա­շա­զա­դեն սկսում է հար­ձա­կու­մը ՀԱԵ-ի վրա՝ հա­տուկ ընդգ­ծե­լով Ար­ցա­խի եւ Նոր Նա­խիջ­եւա­նի թե­մե­րի ա­նուն­նե­րը (­Ռու­սաս­տա­նի  եւ Նոր Նա­խիջեւա­նի Հա­յոց թե­մի ա­ռաջ­նորդ Տ. Եզ­րաս ար­քե­պիս­կո­պոս Ներ­սիս­յա­նը մաս­նակ­ցում էր այդ այ­ցին), ա­պա այս ա­մե­նը հա­զիվ թե պա­տա­հա­կա­նութ­յուն լի­ներ:

Ընդ­հան­րա­կան ի­մաս­տով ստա­նում ենք մո­տա­վո­րա­պես նման պատ­կեր: Նի­կոլն իր իշ­խա­նութ­յան ողջ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ա­մեն ինչ ա­րեց, որ Ար­ցա­խում հայ չմնա, եւ դրա հան­գու­ցա­լու­ծու­մը դար­ձավ Պ­րա­հա­յում ա­րեւմտ­յան գլո­բա­լիստ­նե­րի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցութ­յամբ նրա կող­մից Ար­ցախն Ադր­բե­ջա­նի մաս ճա­նա­չե­լը: Ու հի­մա էլ, հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ա­ռաջ տա­նե­լով «խա­ղա­ղությ­ան պայ­մա­նա­գիր» կոչ­ված սցե­նա­րը, կա­րող են նաեւ այդ մա­կար­դա­կով հաս­տա­տել Ար­ցա­խի այդ կար­գա­վի­ճա­կը: Բայց դա բե­րել է խնդիր­ներ, ո­րոնք լու­ծել չի կա­րող: Այդ թվում՝ կա հար­յուր հա­զա­րի կար­գի ար­ցա­խա­հա­յութ­յուն, որն այդ­պես էլ չի փո­խում քա­ղա­քա­ցիութ­յու­նը՝ պա­հե­լով Ար­ցա­խի ժա­ռան­գոր­դի կար­գա­վի­ճա­կը: Փաստ, ո­րը կդառ­նա  օ­րա­կար­գա­յին, ե­թե դրա թի­կուն­քին հա­մա­պա­տաս­խան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ուժ կանգ­նի: Իսկ նման ուժ, ի­հար­կե, կա­րող է դառ­նալ Ռու­սաս­տա­նը հենց այն պա­հին, երբ տա­րա­ծաշր­ջա­նա­յին վե­րահս­կո­ղութ­յու­նը կվերց­նի: Իսկ մինչ այդ, այս գոր­ծըն­թա­ցի մեջ է մնում Հա­յոց ե­կե­ղեցին, ո­րը, ի տար­բե­րութ­յուն Նի­կո­լի, ի լուր աշ­խար­հի խո­սում է ինչ­պես Ար­ցա­խի, այն­պես էլ՝ ար­ցա­խա­հա­յութ­յան ի­րա­վունք­նե­րից: Պետք է այս խնդիրը վե­րաց­նել, այ­լա­պես այն հե­տե­ւո­ղա­կան ծրա­գի­րը, ո­րը 2018թ.-ից ա­ռաջ են տա­նում, չգի­տես ինչ վեր­ջա­բա­նի կհաս­նի: Իսկ դրա տար­բե­րակ­նե­րից է կա´մ Ա­լիե­ւի բա­ցա­հայտ ներ­խու­ժու­մը Հա­յաս­տան, ո­րը մեծ հարց է, թե ինչ ա­վարտ կու­նե­նա, կա´մ, որ կա­րո­ղա­նան Հա­յաս­տա­նում ի­րա­կա­նաց­նել Կա­թո­ղի­կո­սի փո­փո­խութ­յուն: Եվ այն, որ Նի­կո­լը, թեժաց­նե­լով ե­կե­ղե­ցու թե­ման, հա­սավ հենց դրան՝ Կա­թո­ղի­կո­սին փո­խե­լու «գա­ղա­փա­րին», պա­տա­հա­կան չէ: Այլ հարց է՝ ինչ­պե՞ս:

https://iravunk.com/sim/?p=314683&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը