Մանկապիղծ ասելու համար պատասխան պետք է տաք, չափներդ ճանաչեք․․․Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

Հանդիպում

Եթե անհրաժեշտությունը լինի դատական պաշտպանության էլ կդիմի եկեղեցին, օրը կգա կդիմի, հիմա ինչո՞ւ եք հուզվել։ Թուրքը մի խոսք ունի, որը շատ սազում է իրեն, ասում է՝ շան սատկելը, որ գալիս է․․․,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով իշխանության բարձր հովանու ներքո իրականացվող հակաեկեղեցական արշավին,  ասաց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:

-Չե՞ք մտահոգվում, որ ամեն օր Ձեզ են ցիտում, Ձեզ անձնապես էլ են թիրախավորում։

-Թող ցիտեն, բայց գոնե ճիշտ ցիտեն, որովհետեւ շատ հաճախ իմ ասածների լրիվ հակառակ կոնտեսքստն են հասկանում, ինչը որ ես նկատի չեմ ունեցել։

-Դե օրինակ ասում են, որ Դուք ասել եք. «Ձեզ ինչ՝ կուսակրոնը խախտե՞լ է կուսակրոնության ուխտը, չի՞ խախտել։ Ձեզ ինչ։ Դա ձեզ չի վերաբերում։ Ոչ էլ կանոնագրքի հոդվածներն են ձեզ վերաբերում»: Փաշինյանն ասում է,  որ նրան, որպես  Հայ առաքելական եկեղեցու հետևորդի է հետաքրքրում և անհանգստացնում է այդ փաստը։

-Էլի եմ ասում, որ դա իրենց գործը չէ, դա եկեղեցու ներքին զանցանք է, որը իրավունք ունի քննելու բացառապես եկեղեցին։ Եթե իրենք գիտեն որեւէ տվյալ, փաստ, իրենք այդ ամենը պետք է փոխանցեն եկեղեցական իշխանությանը, մնացածը իրենց գործը չէ, թող դա նրանց բնավ չհուզի։

-Փաշինյանն ասում է, որ այդ կերպ Դուք՝ նկատի ունեմ եկեղեցականները, պղծում եք հոգեւոր տունը։

-Հոգի պետք է ունենա, որ մի հատ էլ հոգեւոր տունն էլ մաքրի, ի վերջո տղա ջան Դու գնա քո հոգու տունը մաքրի, եկեղեցուց հեռու մնա։ Մինեւնույն է այս պայքարում Ձեր հայտարարած պատերազմում հաղթելու է եկեղեցին։

-Սրբազան, հանրությունը եկեղեցու պատասխանը, մեղմ ասած, շատ մեղմ է որակում, ինչո՞ւ եկեղեցին ավելի կոշտ հայտարարությամբ հանդես չեկավ։

-Եկեղեցին շատ հավասարակշռված, ոչ զգացմունքային հայտարարություն է, ավելին՝ եկեղեցին ցույց տվեց, որ ինքը դատարկ բաներից չի հուզվում, չի խռովվում, քարավանը գնում է շունը հաչում է․․․

- ԱԺ փոխնագահ Ռուբեն Ռուբինյանն էլ է Ձեզ  ցիտում, հիշեցնելով Ձեր խոսքերից հետեւյալը․ «Ձեր ի՞նչ գործն է, մենք ռազմական հեղաշրջման կոչ անում ենք, թե չէ»: Որովհետև, վստահաբար, մեր գործն է»․․․

-Ես իրենց նման գիտեք քանի իշխանություն եմ տեսել, մի հատ 1975 թվականից հաշվեք, թե ես ինչ իշխանություններ եմ տեսել, այ՛ո 1975թ․-ից ես եկեղեցական ծառայության մեջ եմ՝ 12տարեկանից, պատկերացրեք, թե ինչեր հաղթահարած կլինեմ այդ ճանապարհին։

-Իսկ, որեւէ իշխանության օրոք նման արշավ տեսե՞լ եք։

-Սովետական կարգերի օրոք, իհարկե, թեեւ նրանք ավելի խելահաս էին, քան սրանք, բայց նույն աթեիստական պետությունն էր, աթեիստական պրոպագանդայով եւ պատկերացրեք, թե սովետական դպրոցի 12տարական ինչ ճնշման տակ կարող էր լինել 1975թ․-ին,  իհարկե դժվար է պատկերացնել, բայց Դուք փորձեք։

-Սրբազան, ամեն տարվում է այն ուղղությամբ, որպեսզի Վեհափառ Հայրապետին գահընկեց անեն․․․

-(Ժպտում է․-Հեղ․), իսկ գուցե Հռոմի պապից սկսեն, կամ ՌԴ պատրիարքին փոխեն, հետո անցնեն մեզ, դե իրենք շատ հզոր են չէ՞

-Ասում են, իրական Հայաստանում պետք է իրական քրիստոնեական արժեքներով եկեղեցի լինի, ոչ թե, մեջբերում եմ՝ սրբապիղծ, մանկապիղծ հոգեւորականներով լեցուն․․․

-Մի վարկյան, այդ բառը ուղղակի ասելով չի, ես ասել եմ, թող ապացուցեն, Քննչական կոմիտեն պետք է հրավիրեր կնոջը եւ պարզեր, թե ովքեր են այդ մանկապիղծները, այդ բառը այդքան հեշտությամբ մի օգտագործեք։ Շան պես հաչում եք սրբապիղծ, էս էն, բայց մանկապիղծ ասելու համար պատասխան պետք է տաք, չափներդ ճանաչեք․․․Իրենք են մանկապիղծ, որ խեղճ մանուկները ստիպված են լսելու իրենց հայհոյալից արտահայտությունները, նման մթնոլորտում մեծացող մանուկներին ո՞վ է պղծում՝ իրենք․․․

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում