«Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի հետ ազգակցական կապը չի կարող ազդել նոր ոստիկանապետի գործունեության վրա․ նախարար
Հասարակություն
Յուրաքանչյուրը կարող է տարբեր ազգականներ և շփումներ ունենալ, սակայն անխոչընդոտ իրականացնել իր պաշտոնի հետ կապված առաքելությունը։ ՆԳ նախարարը համոզված է, որ նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանն առաջնորդվելու է օրենքի պահանջներով, այլ ոչ թե «գողական աշխարհի ընկալումներով»։
Ազգակցական կապերը չեն խանգարելու նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին` կատարելու իր պաշտոնից բխող լիազորությունները։
Ազգային ժողովում լրագրողների ասել է Արփինե Սարգսյանը` մեկնաբանելով նոր ոստիկանապետ Արամ Ղազարյանի և քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույի»՝ Արթուր Ղազարյանի միջև ազգակցական կապի մասին լուրերը։
«Ազգակցական կապի մասով չեմ հերքելու, բայց անկախ ազգակցական կապերից՝ պարոն Արամ Ղազարյանն ունի այն արժեհամակարգը, այն փորձառությունը, որը թույլ կտա նրան ոստիկանապետի պաշտոնում անկաշկանդ իրականացնել այն լիազորությունները, որոնք վերապահված են ոստիկանապետին և ակնկալվում է թե՛ իմ կողմից, թե՛ կառավարության կողմից՝ ոստիկանության բարեփոխումների շրջանակներում»,- նշել է Սարգսյանը։
https://iravunk.com/sim/?p=314665&l=am/