Խայտառակ վիճակ Երեւանի կենտրոնում. երեխաների օրը՝ բախտի հույսին

Հասարակություն

Երեխաների պաշտպանության միջազգային օրը, երբ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում փուչիկներով, երգ ու պարով նշվում էր ամենափոքրերի տոնը, Աբովյան փողոցում պատահեց մի բան, որն, ի հեճուկս տոնի անվանման, ոչ մի կերպ չէր խոսում «պաշտպանության» մասին։

Աբովյան փողոցի կենտրոնական հատվածում մի մեծ ծառ ջարդվել է՝ բառի բուն իմաստով։ Ծառի ճյուղերն ընկել են հետիոտնի անցուղու հատվածում։ Բարեբախտաբար, անցորդների կամ մեքենաների վրա չեն ընկել, բայց մնում է հարցը՝ ինչու պետք է միայն «բարեբախտաբար» փրկվենք, երբ կանխարգելումն էլ կա, իրավասու մարմիններն էլ։

Ծառի անկման պահին տարածքում երեխաներ են եղել՝ իրենց ծնողների կամ ուսուցիչների ուղեկցությամբ։ Դեպքից անցել են ժամեր, բայց պատկան մարմինները՝ Երեւանի քաղաքապետարանը կամ կանաչապատման բաժինը, ոչ մի գործողություն չեն իրականացրել։

Երեխաների պաշտպանության օրը նշվում էր ամեն քայլափոխի՝ բեմեր, ելույթներ, նկարազարդ պաստառներ։ Բայց իրական պաշտպանությունը ոչ թե շքերթներում է, այլ նաև ճյուղը ժամանակին կտրելում։ Ոչ թե տոնական շոուներում, այլ՝ քաղաքում իրականացվող անհրաժեշտ գործերում։

Այս ծառի անկումը, որը կարող էր լինել ողբերգական, հիշեցում է բոլորիս՝ երեխաների պաշտպանությունն ամեն օր է, ամեն ծառի տակ է, ամեն ստվերում է։ Իսկ անտարբերությունն էլ նույնքան վտանագավոր է, որքան՝ անսպասելի փոթորիկը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում