«Օտարամոլ էի, հայկականը ինձ համար հին էր»․ Շպռոտը՝ աղանդավոր դառնալու և ապաշխարելու մասին

Շոու բիզնես

Երգչուհի Շպռոտի (Անի Թովմասյան) ֆեյսբուքյան գրառումը. «Շատ տարիներ առաջ, երբ երիտասարդ էի և տգետ, ինձ բամբասանք հասավ մի հոգևորականի մասին։ Հավատալով այդ բամբասանքին՝ ես ատեցի բոլոր հոգևորականներին։ Չնայած, որ ինձ մեկի մասին էին ասել։ Գնացի 18 տարեկանում դարձա աղանդավոր՝ Կյանքի Խոսք։ Եվ չիմանալով Եկեղեցու պատմություն, Առաքելական ուսմունքին ծանոթ չլինելով, կուլ տվեցի աղանդավոր մտայնությունը, որը շատ տարբեր է Առաքելական ուսմունքից։ Հավատքիս ֆունդամենտը դրվեց շեղված և շատ լիբեռալ։ Ատում էի բոլոր հոգևորականներին և պահպանողական ամեն ինչ։ Գիտեի, որ Հայ եմ, բայց Ինքնությունս չէի զգում, հիբրիդ վիճակ էր։ Արմատներս այնքան էի կորցրել, որ ինձ օդում էի զգում։

 

Օտարամոլ էի, հայկականը ինձ համար հին էր և բորբոսնած, ինչպես մեր վանքերն ու խաչքարերը։ Գնացի աշխարհ, թողեցի աղանդը (գլխիս սարքեց Արթուր Սիմոնյանի քենին) ու մտա աշխարհ։ Ապրեցի լիբեռալ, մեղավոր կյանքով։ Հավատում էի Տիրոջը, բայց մեղքի մեջ թաթախված։ Մի Քահանայի բամբասանքի պատճառով զրկեցի ինձ Պատարագի օրհնությունից, Հաղորդության մասնակցելուց։ Զրկեցի ինձ Եկեղեցուց։ Սիրելի հայրենակիցներ, մի զրկեք ձեզ Աստծո օրհնությունից, Քահանայից գայթակղվելով։ Ձեր մեղքերի պատճառը Քահանան չէ։ Նիկոլի դժբախտ լինելու պատճառը քահանան չէ։ Ձեր Հոգևոր տկարության պատճառը Քահանան չէ։ Պատճառը դուք եք և ձեր ապրածը։ Ես վերադարձա Մայր Եկեղեցի։ Ոչ ոք արժանի չէ մտնել Եկեղեցի, (նամանավանդ ես), բայց Աստծո Շնորքով և ողորմությամբ բոլորս էլ մտնում ենք։ Եկեղեցին Սուրբ է Հիսուսի Արյան շնորհիվ, բայց հավատացյալները բոլորս մեղավոր ենք։ Մենք ապաշխարելու կարիք ունենք, մի զրկեք ձեզ ապաշխարությունից։ Քահանայից գայթակղվելով՝ կորցնում ես ամենակարևորը։ Մենք ունենք հրաշալի Քահանաներ։ Ես մի քանիսին գիտեմ։ Աղոթեք ձեր Հովիվների համար, նրանք Ձեր աղոթքի կարիքն ունեն։ Գտեք մի Քահանա ով Սրբակենցաղ է և հետևեք Նրան։

 

Մի զրկեք Ձեզ օրհնությունից և մի անիծեք նրանց։ Նրանց վրա կա Աստծո Օծություն ուզեք, թե չուզեք։ Խոնարհ եղեք Նրանց, հարգեք Օծությունը, լսեք խորհուրդները։ Եվ անպայման կերակրեք Քահանային, նրանք էլ ունեն երեխաներ։ Ընկերացեք նրանց հետ։ Եկեղեցով էկեք մեր Ազգը միաբանենք։ Եթե աչքը հիվանդ է ՝ չհանենք, այլ բուժենք։ Մի մարմին ենք չէ? Եթե անիծես , ապա կհանես աչքը։ Եթե քո աչքն է խանգարում , լավ է հանես , որ մեղք չգործես։ Բայց Եկեղեցու միաբանությանը մի կպիր։ Ես մոտ 3 տարի է վերադարձել եմ Մայր Եկեղեցի։ Կարող եմ ասել իմ կյանքի ամենա հավասարակշռված ժամանակաշրջանն է։ Գնում եմ Պատարագի ամեն կիրակի, սովորում եմ Աստվածաշնչյան դպրոցում։ Աստծո ողորմությամբ ամուսնացա 44 տարեկանում (ապաշխարելուց հետո) Սկսեցի կարդալ Հայոց պատմություն, բայց ոչ սովետի գրած, այլ Եղիշե։ Սկսեցի ճանաչել մեր մեծերին Տաթևացի, Կողբացի, Այգեկցի, Նարեկացի։ Մեր Սրբերի մեկնությունները հրաշք են։ Աղանդը հանել է չէ՞ պետք։ Վիռուս է աղանդը, Հայրերի մեկնությունները ինձ օգնեցին։ Ինքնությունս նոր եմ բացահայտում, Ոսկե Դարի Հայերով հիանում։ Էկեք միասին դա անենք։ Եկեք լույսի մեջ մնանք։ Ուրիշի խավարը փնտրելով, կորցնում ենք մեր Աստվածային կերպարը»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում