«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրողները կոչով դիմել են պետական և միջազգային կառույցներին

Տնտեսություն

Հայաստանի արդյունաբերողների և գործարանի միությունում վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստացվում ոգելիչ խմիչք արտադրող ընկերություններից, արտահանողներից, բեռնափոխադրողներից, որոնք իրենց դժգահությունն ու մտահոգությունն են հայտնում հայ–վրացական սամանին տիրող իրավիճակից։ Ըստ էության, վրացական կողմն անհիմն խոչընդոտում է հայկական արտադրության ալկոլհոլային խմիչքների տարանցիկ փոխադրումները երրորդ երկրներ՝ չտալով որևէ հիմնավոր բացատրություն։ Խնդիրը դարձել է դժգոհությունների և բուռն քննարկումների առարկա։

 

Խնդրի առնչությամբ Հայաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրող մեկ տասնյակից ավելի ընկերություններ գրավոր դիմել են պետական մարմիններին, միջազգային համապատասխան կառույցներին և հանրությանը՝ շտապ գնահատելու Վրաստանի Հանրապետության մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը։

 

Դիմումում մասնավորապես նշվում է, որ ավելի քան մեկ ամիս է, ինչ Առևտրի համաշխարհային կազմակերպության և տարանցիկ փոխադրումների միջազգային կանոնակարգերի ակնհայտ խախտմամբ, Վրաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցիկ ապրանքներ տեղափոխող հայաստանյան տրանսպորտային միջոցները կանգնեցվում են՝ վերահասցեագրվելով դեպի Գեզի տերմինալ։ Այստեղ առանց որևէ հիմնավորման մաքսային կնիքները կոտրվում են, առանց համապատասխան փաստաթղթերի նմուշներ վերցվում, իսկ դրանց լաբորատոր պատասխանների օրերով ուշացումների վերաբերյալ որևէ բացատրություն չի տրամադրվում։ Արդյունքում, արտահանողներին թույլ չի տրվում իրենց բեռները հասցնել երրորոդ երկրների հասցեատերերին։

 

Ներկայումս վրացական Գեզի տերմինալում պահվում են բեռնված տասնյակ տարանցիկ տրանսպորտային միջոցներ, որոնցից մի քանիսն՝ արդեն ավելի քան մեկ ամիս։ Այսպիսով, վրացական կողմը խախտելով առևտրի միջազգայնորեն ընդունված չափանիշները՝ զգալի նյութական վնասներ է պատճառում Հայաստանի արտադրողներին, վերջիններս չեն կարողանում կատարել երրորդ կողմի մոտ ստանձնած պայմանագրային պարտավորությունները, առաջանում է առկա շուկաները կորցնելու և ոլորտի հետագա զարգացման կասեցման վտանգ։

 

«Մենք դիմում ենք միջազգային կառույցներին և արտերկրի մեր գործընկերներին՝ կոչ անել Վրաստանի կառավարությանը դադարեցնել այս կամայական շրջափակումը և վերացնել իր տարածքով տարանցիկ ապրանքների տեղաշարժը խոչընդոտող սահմանափակումները»,– ասված է դիմումում։

 

Դումումն ուղարկվել է ՀՀ Ազգային Ժողով, ՀՀ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարություններ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ, ՄԱԿ, Եվրասիական զարգացման բանկ, Առևտրի համաշխարհային կազմակերպություն, ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։

 

Համատեղ դիմումը ստորագրել են՝ Արարատի գինու գործարան, Գինու–կոնյակի տուն «Շահնազարյան», Ալկո Ալյանս, Վան777, «Արագած» գինու կոնյակի գործարան, Արկոն Թրեյդ, Աբովյանի կոնյակի գործարան, Սամկոն, Պռոշյանի կոնյակի գործարան, Նացիոնալ ալկո ընկերությունները։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան