‹‹Վեոլիա Ջուր››-ը հայտարարություն է տարածել Թաիրով համայնքին մատակարարվող ջրի որակի վերաբերյալ

Հասարակություն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ տարիներ շարունակ ամռան ամիսներին Փարաքար խոշորացված համայնքի Թաիրով համայնքի  ջրամատակարարումն իրականացվել է Արարատյան  խորքային հորերից:

2017 թ.-ի հունվարից «Վեոլիա Ջուր» Ընկերությունը, ստանձնելով ՀՀ ողջ տարածքի ջրամատակարարումը, որոշակի տեխնիկական լուծումներ տալով, փորձել է բարելավել տվյալ և հարակից տարածքների ջրամատակարարումը և սկսել է այստեղ իրականացնել ջրամատակարարում  Գառնու, Արզականի աղբյուրներից, որոնք իրենց զգայորոշական ցուցանիշներով տարբերվում են խորքային հորերի ջրերի որակական ցուցանիշներից:

Ամռան ամիսներին, շոգ եղանակի հետ կապված, ջրապահանջի ծավալների աճով  պայմանավորված`  մեծանում է ջրասպառումը, և Գառնու, Արզականի աղբյուրների ջուրը ուղղակիորեն չի բավականացնում տվյալ տարածքի ջրամատակարարումն ապահովելու համար, ուստի  որոշ բնակավայրերում ջրամատակարարումն իրականացվում է Արարատյան խորքային հորերից:

Ճիշտ է, վերջիններիս ջրի որակն իր զգայորոշական և ֆիզիկաքիմիական հատկություններով զիջում է լեռնային աղբյուրների ջրին, սակայն միանգամայն համապատասխանում է սանիտարական կանոնների  և նորմերի պահանջներին:

 Ամռան վերջին, ջրասպառման ծավալների կրճատմանը զուգահեռ, նորից անցում է կատարվում Գառնու, Արզականի ջրաղբյուրներով ջրամատակարարմանը: Տեղեկացնում ենք նաև, որ այս ժամանակահատվածում ևս առաջին իսկ հնարավորության դեպքում Արարատյան ջրաղբյուրին պարբերաբար ավելացվում է Գառնու, Արզականի աղբյուրի ջրերից:

‹‹Վեոլիա Ջուր›› ՓԲԸ-ի համար խմելու ջրի որակը առաջնային խնդիրներից մեկն է, և հնարավոր ամեն քայլ ձեռնարկվում է այն ՀՀ-ում գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան պահելու համար։

https://iravunk.com/sim/?p=314595&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը