Կրեմլը գնահատել Է Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպման հավանականությունը
Միջազգային
Նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու եռակողմ հանդիպումը մոտ ժամանակներս դժվար թե հնարավոր լինի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ria Novosti-ն:
«Անկեղծ ասած, մոտ ժամանակներս դժվար թե, քանի որ նախագահ Պուտինը բազմիցս հայտնել է բարձր մակարդակով շփումների իր պատրաստակամության մասին՝ միաժամանակ ընդգծելով՝ դրանք պետք է դառնան տեխնիկական և փորձագիտական մակարդակներով մշակված պայմանավորվածությունների արդյունքը», - ասել Է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների՝ մոտ ապագայում Պուտին-Թրամփ-Զելենսկու եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին։
https://iravunk.com/sim/?p=314585&l=am/