«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ուղեվարձի թերհավաքագրումների պատճառով 45 տրոլեյբուսից 30-ը հնարավոր չի լինելու գնել:

Տնտեսություն

Հասարակական տրանսպորտի հետ կապված ցանկացած փոփոխություն որը իրականացնում է Երևանի քաղաքապետարանը, միտված է նրան, որ հավելյալ հավաքագրումների միջոցով նաև տրանսպորտային ցանցի բարելավում իրականացվի։ Այս մասին, այսօր՝ հունիսի 3–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե տրանսպորտի թանկացումներից հետո որքան են կազմել հավաքագրումները եւ դա ի՞նչ խնդիր է լուծել՝ քաղաքի բեռնաթափմա՞ն, թե՞ բյուջեն լցնելու։

 

«Մենք հիմա եկել, բախվել ենք մի շատ լուրջ խնդրի, որի մասին ես հիմա կխոսեմ։ Երբ տոմսային փաթեթները ներդրվեցին քաղաքապետարանի կողմից, փետրվարից մեր ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվեց մի անհասկանալի և ինչ-որ չափով նաև անկառավարելի վիճակ, որը բերեց հասցրեց մի կետի, որ այս հինգ ամիսների ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի, Մետրոպոլիտենի և «էլեկտրական ավտոբուս» ՓԲԸ-ների կողմից, ընդհանուր հաշվով հավաքագրվել է շուրջ 6 միլիարդ 30 միլիոն դրամ։ Այս թվերը առաջին հայացքից ոչինչ չեն ասում, բայց հաշվի առնելով այն պատկերը, որ մենք ունենք և արդեն պատկերացնում ենք, թե հետագայում ինչ է լինելու, կասեմ հետևյալը, որ այդ ակցիաների արդյունքում, երբ մարդկանց ամեն կերպ համոզում էին, որ չվճարեն, ասելով, որ գինը անիմաստ է բարձրացել, 100 դրամ պետք է մնար, մենք հիմա ունենք մի վիճակ, երբ այս տարի Երևանի քաղաքապետարանը նախատեսել էր և հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս, նախորդ տարի 15-ն էինք ձեռք բերել, բանից պարզվում է, որ արդեն էդ 45-ից 30-ը առնվազն հնարավորություն չի լինելու առնել, որովհետև թերհավաքագրումները բերել են նրան, որ էդ գումարը որպես էդպիսին չկա։

Նյութն ամբողջությամբ՝ news.am

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան