Ես իմ ձե’ռքն եմ մեկնում նրանց, որպեսզի օգնեմ վերև բարձրանալ. Աննա Հակոբյան

Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը գրում է․ «Վերջին օրերին հետևում էինք սոցիալական մեդիայում ձեր գրառումներին։ Չե՞ք կարծում, որ ատելության խոսքը, առանց այդ էլ, շատ տարածված է, և այդ ամենին նման հայհոյախառը  վիրավորանքներով պատասխանելով` շատ պայթյունավտանգ վիճակ եք ստեղծում (…) որքանո՞վ են դրանք համադրվում «Կրթվելը նորաձև է» շարժմանը»:

Վանաձորում Կրթվելը նորաձեւ է բանախոսության ժամանակ  այսպիսի հարց ուղղեց լրագրող Կարինե Սիմոնյանը։

Լավ հարցեր է, իհարկե, որն առաջին իսկ պահից  ինձ ուղղվում է նույնիսկ որպես հորդոր.

Դուք մնացեք ձեր բարձունքում, մի ցածրացեք, մի իջեք այդ մակարդակին, որպես երկրի ղեկավարի տիկին օրինակ ծառայեք, նպաստեք մթնոլորտի առողջացմանը, ատելության խոսքը մեր միջավայրում արմատախիլ անելուն եւ այլն եւ այլն։

Սիրելիներս,

Անցած ողջ պրոցեսը Կրթվելը նորաձեւ է շարժման մի մասն էր եւ հետապնդում էր հենց ձեր իսկ նշած նպատակները՝ վերջ դնել հանրային խոսքի անթույլատրելի ցածր դրսեւորումներին, ատելության խոսքին, բռնության խոսքին, սեքսիստական խոսքին, կանանց թիրախավորմանը։

Ինչո՞ւ ընտրեցի այդ ճանապարհը։ Արդյո՞ք նյարդերս տեղի տվեցին, չարացա՞, կամ որեւէ այլ բա՞ն կատարվեց։ Իհարկե՝ ոչ։ Պարզապես ժամանակը ցույց տվեց, որ այլ ճանապարհ չկա։ Այդ նպատակին հնարավոր չեղավ հասնել ո’չ բարձրում մնալով, ո’չ օրինակ ծառայելով, ո’չ մեղմ ձեւակերպումներով, ո’չ կոչերով։

Պարզվեց, որ մեր միջավայրը ապականող մարդիկ մեր պատկերացրածից շատ ավելի ներքեւում են գտնվում, անքան ցածրում,  որ իմ ձայնը նրանց չէր հասնում՝ լսելի չէր, իմ օրինակը նրանց չէր հասնում՝ տեսանելի չէր։ Ստիպված էի իջնել, իջնել, իջնել,  այնքան իջնել, մինչեւ հասնեի նրանց, զուտ միայն նրա համար, որ ձայնս լսեին։ Ստացվե՞ց դա ինձ մոտ։ Իհարկե ստացվեց։ Լսեցի՞ն։ Իհարկե լսեցին։

Ես ո’չ միայն ձայնս հասանելի դարձրեցի։ Ես իմ ձե’ռքն եմ մեկնում նրանց,  որպեսզի օգնեմ վերեւ բարձրանալ։ Եթե չուզեն, նախընտրեն ցածում մնալ, իրենց իրավունքն է, ոչինչ չենք կարող անել, ընտրությունն իրենցն է։

Բայց… Պետք է լուռ մնան։ Շը՛շշշշ։

Իսկ եթե նրանց համար կարեւոր է չլռելը, իրենց տեսակետն ու մոտեցումներն արտահայտելը, ընդդիմադիր լինելը, շատ ավելի ողջունելի։

Միայն թե մեր միջավայրում խոսելու համար պետք է կրթվել։

Պետք է բարձրանալ հատակից»։

https://iravunk.com/sim/?p=314560&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը