«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փրայմ թայմ» մյուզիքլը՝ հուզիչ եւ արդիական ուղերձներով Թբիլիսիի բեմում

Մշակութային

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան Ազգային թատրոնի բեմում մայիսի 30-ին տեղի ունեցավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հյուրախաղը։

Թատրոնը հանդիսատեսի դատին ներկայացրեց «Փրայմ Թայմ» միջազգային մյուզիքլը, որը մեծ ընդունելության արժանացավ թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա հանդիսատեսի կողմից։ Ներկայացումը, անդրադառնալով փառքի, արժեհամակարգի խեղման եւ սոցիալական արդարության խնդիրներին, ներկայացրեց խորապես հուզիչ ու արդիական թեմաներ։

Պատմության առանցքում հերոսուհի Աննան է՝ մի երիտասարդ կին, ով հայտնվելով փառքի եւ փողի թելադրած մեխանիզմներում, փորձում է պահպանել ինքնությունը եւ պայքարում է սեփական ձայնը պահպանելու համար։ Մյուզիքլը շեշտադրում է, որ իրական հաջողությունն ու արժեքները պահանջում են պայքար ու պատասխանատվություն, իսկ յուրաքանչյուր քայլ կարող է շրջադարձային լինել։

Բեմադրությունը աչքի ընկավ երաժշտական եւ ռեժիսորական բարձր որակով։ Ստեղծագործական թիմը կարողացել էր հիանալի համադրել հուզական լարվածությունն ու դրամատուրգիական զարգացումը՝ ստեղծելով ամբողջական, վառ ու մտածելու տեղիք տվող ներկայացում։ Ներկայացման երաժշտական ձեւավորումը, որը կատարվել է պրոֆեսիոնալ երաժիշտների կողմից, ուժեղացրել էր բեմադրական ազդեցությունը՝ ստեղծելով հզոր դրամատիկական տրամադրություն։

Դերակատարներն էին՝ Թերեզա Մաթևոսյան, Մարիամ Գրիգորյան, Արսեն Գևորգյան, Աննա Մովսեսյան, Ալբերտ Ղազարյան, Գևորգ Դավթյան, Հայկ Մաթևոսյան, Յանա Թևանյան, Հովսեփ Նշանյան, Տիգրան Նահապետյան և Անգելինա Անտարյան։

Ներկայացման բեմադրիչն է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը։ Թբիլիսյան հանդիսատեսի ջերմ ընդունելությունը, երկարատեւ ծափահարություններն ու արտիստների ոգեւորությունը վկայում են՝ հայաստանյան թատերական արվեստը շարունակում է հաստատուն քայլերով ներկայանալ միջազգային հարթակում՝ փոխանցելով ժամանակակից պատմություններ՝ համամարդկային արժեքներով։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան