Ո՞րն էր «սրմաքեշյան խաբեության հնարքը». մի գործարանի կործանման մեխանիկան

Տնտեսություն

2005 թվականին հիմնադրվեց  «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինական համատեղ ձեռնարկությունը: Ձեռնարկությունն արտադրում էր պրոֆիլներ, որոնք օգտագործում են եվրոդռներ եւ պատուհաններ պատրաստելու համար: Նախքան սույն ձեռնարկության հիմնադրումը վերոհիշյալ պրոֆիլները ներ էին կրվում Թուրքիայից, որոնք կասկածելի ծագում եւ վատ որակ ունեին եւ շատ արագ  ճկվում եւ դեղնում էին:

Հայկական արտադրանքը հա՛մ որակով էլ ավելի լավ, հա՛մ էլ գնով ավելի էժան: Գործարանի գործերը  շատ լավ էին գնում, կարճ ժամանակ անց հիմնադրած արտադրամասը քառապակվեց, ՍՊԸ-ն մտավ ՀՀ խոշոր հարկատուների առաջին 100-յակ, ստացավ միջազգային սերտիֆիկատ, իսկ հաշվին կար շուրջ 1 մլն  ԱՄն դոլար:

Ահա այստեղ է, որ բիզնեսի հաջողությունը  աչք ծակեց:Նշենք, որ գործարանը աշխատում էր «ԱրմՍվիսԲանկ»-ի հետ, որի  գլխավոր սեփականատերն է հայտնի շվեցարահայ մեծահարուստ Վարդան Սրմաքեշը: Ըստ գործարանի տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանի` «վերը նշված ակնառու հաջողությունները չէին կարող չգայթակղել բանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանին, ում մոտ մեծ շահույթ ստանալու մոլուցքը թելադրում էր, որ պետք է տիրանալ  «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ի մեքենասարքավորումներին»:

Ըստ Ռ. Հակոբյանի, երբ նա որոշում է գործարանը ընդլայնել, կրկին դիմում է «ԱրմՍվիսԲանկ»-ին լրացուցիչ 300 հազար ԱՄՆ դոլար վարկ ստանալու համար: Ի պատասխան այդ դիմումի` ճշտելով, որ ՍՊԸ-ն բարեխիղճ մարում է նախկինում վերցրած վարկը, Մաչանյանը խոստանում է լրացուցիչ վարկ տրամադրել, սակայն հետագայում վարկը ոչ միայն չի տրամադրում, այլ նաեւ չի ներկայացնում մերժման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ: Այդ ընթացքում գործարանը ծախսեր է կատարում ընդլայնվելու ուղղությամբ, սակայն 2-3 ամիս անց  այդպես էլ չստանակով վարկը հայնտվում է ֆինանսական ճգնաժամի մեջ, ինչից եւ օգտվում է «ԱրմՍվիսԲանկ»-ը: 

Ռ. Հակոբյանը համոզված է, որ սա բիզնեսը խլելու մանրակրկիտ մշակած  ծրագիր էր, որը համատեղ իրականացրեցին  «ԱրմՍվիսԲանկ»-ը եւ նրա  գործընկեր «Ալզաս» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Ղազարյանը, ով զբաղվում էր երշիկի արտադրությամբ եւ ոչ մի կապ չուներ պրոֆիլների արտադրության հետ: Որպես ապացույց, որ վարկ խոստանալը եւ չտրամադրելը ռեյդերական ծրագիր էր Ռ. Հակոբյանը նշում է, որ անգամ մինչեւ իր գործարանի սարքավորումները ՀՀ ԴԱՀԿ-ի կողմից  աճուրդի հանելը «Ալզաս» ՍՊԸ-ն  ներ է կրում 100 տոննա հումք պրոֆիլներ արտադրելու համար: Իսկ «ԱրմՍվիսԲանկ»-ը հենց աճուրդի ժամանակ պայմանագիր է կնքում «Ալզաս» ՍՊԸ-ի հետ, որպեսզի վարկային գումարներով ձեռք բերի աճուրդի հանած մեքենասարքավորումները: Ավելին, առաջին վարկը տրամադրելուց 3 ամիս անց «ԱրմՍվիսԲանկ»-ը «Ալզաս» ՍՊԸ-ին տրամադրում է եւս մեկ վարկ` պրոֆիլներ արտադրելու համար: Այսպիսով, բանկը 3 ամսում տրամադրում է 1 մլն 390 հազար ԱՄՆ դոլար մի կազմակերպության, որը պրոֆիլների արտադրության հետ ոչ մի առնչություն չունի:  Ընդ որում, այդ գումարից 800 հազար դոլարը նպատակային չի ծապսվել եւ անհետացել է:

Հետաքրքիր է նշել, որ կողմերի միջեւ դատավարության ընթացքում դատական գործընթացի ամենաթեժ պահին դատական գործով պատասխանող կողմը` «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն ավելի քան 7 մլն դրամ գումար է փոխանցում Աննա Հակոբյանի «Ժպիտների քաղաք» հիմնադրամին:  Շվեյցարիայում Աննա Հակոբյանն իր հերթին այցելել էր  բանկի գլխավոր սեփականատեր Սրմաքեշի «Ֆրանկ Մյուլլեր» գործարան:

Պետք է նկատել, որ հեղափոխական իշխանության օրոք Սրմաքեշի  թվերը տասնապատկվել են: Այսպես․ 2015-ին նա խոստացել էր Շիրակի մարզի տնտեսական զարգացման նպատակով 10 մլն դոլար տրամադրել, բայց ոչ մի բան չարեց: Ընդամենը հիմնեց «Սասստեքս» կարի ֆաբրիկան՝ նախկին մարզային հիվանդանոցի շենքում, կարճ ժամանակ աշխատեց, իսկ հետո արդեն պարզ դարձավ, թե ինչ էր այնտեղ կատարվում: Ֆաբրիկայի աշխատողները բողոքեցին, որ շահագործվում են, չնչին գումարներ են ստանում ու աշխատում են անմարդկային պայմաններում: 

Հեղափոխությունից շատ չանցած՝ նորից լսեցինք շվեյցարահայ գործարարի մասին՝ Վարդան Սրմաքեշը հայտարարում էր, որ պատրաստվում է 100 մլն ԱՄՆ դոլար ներդնել ՀՀ-ում արտագաղթը կանգնեցնելու նպատակով: «Սրմաքեշի այդ հնարքը ուղղված է եղել դատարանի վրա տպավորություն գործելու համար: Հայտրարարությունից անցել են տարիներ, սակայն այդ խոստումը դեռ մնացել է Սրմաքեշի ստերի տրցակում»,- նշում է Ռ. Հակոբյանը:

Ստացվում է, որ ոչ միայն խոստացած 100 մլն-ն Վարդան Սրմաքեշը չներդրեց արտագաղթը կանխելու նպատակով, այլ իր բանկի գործունեության արդյունքում փակվեց բազմաթիվ աշխատատեղեր ունեցող եւ ՀՀ բյուջեն  մեծ չափով համալրող գործարանը, ինչը ուղղակիորեն նպաստում է հենց նույն արտագաղթի աճին:

«Բերված օրինակները գալիս ես ասելու, որ անհնար էր  «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ն կործանել, եթե ճօգտագործվեր վերջինիս դեմ սրմաքեշյան խաբեության փորձված հնարքը, որը կիրառեց բանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը»,- եզրակացնում է ՍՊԸ տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանը:

Ա. Հովհաննիսյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում