Հենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. Ջորկաեֆ
Սպորտ
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ֆրանսահայ լեգենդար նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը խոսել է ՊՍԺ - «Ինտեր» Չեմպիոնների լիգայի առաջիկա եզրափակիչի մասին, հաղորդում է Coriere dello Sera-ն:
«Սրտիս հանդիպումն է: Ես շատ բան եմ արել այս երկու ակումբների համար, բայց հատկապես կարևոր են Իտալիայում անցկացրած տարիներս: Միլանում են ծնվել իմ երկու երեխաները:
Շատ ուրախ եմ Հենրիխ Մխիթարյանի և նրա ընտանիքի համար: Հենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը»,- ասել է Ջորկաեֆը:
https://iravunk.com/sim/?p=314404&l=am/