ՀՐԱՏԱՊ. Սրբազան, նվաստիս հակառակը ապացուցի. Հայտնի փաստաբանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել

Թեմա

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել՝ անհնարինը դարձնելով հնարավոր։
Հանրահայտ դարձած այս նորմն իմ իրավակիրառ  պրակտիկայում բազմիցս թողել է իր ներգործությունը՝ անհնարին թվացող գործերով վերականգնելով արդարությունը։ Իրավամբ, չկա "արդարություն" եզրույթի իրավական այն սահմանը, որը յուրաքանչյուրի համար լինի կարմիր գիծ, քանի որ երկրային օրենքով այն բացակայում է ու բացակայելու է այնքան ժամանակ, քանի դեռ երկրային օրենքները չեն լինելու երկնային օրենքների արտացոլանքը, որոնք, իրավամբ, բնական իրավունքի նորմեր են։
Կարճ անդրադառնամ Վարչապետի, նրա տիկնոջ խոսույթին՝ կապված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի գործառույթների հետ, ինչպես և դրանց վերաբերյալ Հոգևոր բարձր դասի արձագանքներին։
Իրավամբ, անձնական դաշտ մտնել, առերևույթ ատելության ու սպառնալիքի լեզվով խոսել, առանց հիմնավորման ծանր հանցագործության մեջ մեղադրելն անթույլատրելի է, առավել ևս պետական Բարձր Դռան ներկայացուցչի, նրա մերձավորի կողմից, ով պետք է լինի ու ծառայի որպես օրինակ օրինապաշտ քաղաքացու։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչներին։ Միևնույն ժամանակ առավել անթույլատրելի է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր հայրերի պատասխան խոսույթը, երբ, որպես Հայ Եկեղեցու Բարձր Հոգևոր Հայրեր օրինակը պետք է լինել հանդուրժողականության, Սիրո մշակույթը ձևավորելիս Քո Քրիստոնեական համայնքի անդամների վերաբերյալ, առավել ևս այն անդամի, ով ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Էլ ով, եթե ոչ Հայ քահանան ունի պոզիտիվ պարտավորություն՝ դարձի բերելու յուրաքանչյուր մոլորյալի աղոթքով, խոսքի ուժով։
Մենք՝ մահկանացուներս, սխալական ենք։ Մեր հոգևոր Հայրերի պոզիտիվ պարտականությունն է օգնել՝ ինքնամաքրվելու, մոտենալու Աստծուն։ Ընդ որում, առանց խտրականության։
Տարիներ առաջ, երբ ԱՄՆ-ում  խաչեղբայր էի, տեղի հայերից մեկն ասաց, որ հարսանյաց արարողությունը տեղի է ունենալու "դաշնակների" եկեղեցում։ Հիմա ի՞նչ, Հայաստանում ունենանք քպակա՞ն եկեղեցի։ Այսօր կենցաղում ունենք ընտրովի արդարադատություն, զոռբաների բանակ, անորակ պաշտոնյաներ, որոնց պատճառով Հայաստանում այս երեսուն տարիների ընթացքում տեղի ունեցավ տնտեսական ցեղասպանություն, որի ընթացքում Հայաստանից դուրս ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Հիմա ի՞նչ, իշխանության ոչ իրավաչափ, տվյալ դեպքում անթույլատրելի գործողության արդյունքում արդյո՞ք Հայ Հոգևոր Հայրը պետք է ոչ պակաս ատելության քարոզ իրականացնի, վիրավորի, փոխարենը խաղաղեցնի, գիտակցությունը փոխի։
Սրբազան, նվաստիս հակառակը ապացուցի։ Ապացուցիր, որ Ձեր առաքելությունն է ընտրովի վերաբերմունքի արժանացնել Ձեր Հոտի անդամներին, առավոտյան զբաղվել հոգևոր կյանով, երեկոյան՝ քաղաքականությամբ։
Հայցում եմ ներողամտություն՝ կաղ հանգերիս համար, որի իրավունքը չունեի, սակայն Աստվածային իրավանորմով, համաձայն որի Աստված բոլորին Ստեղծում է Մերկ և Հավասար, ներսումս զգալով ու ունենալով Հիսուսին՝ արձանագրում եմ.
Երկրի Թագավորն ու Քահանայապետը պարտավոր են վեր կանգնել իրենց Եսից, Էգոյից։ Բումերանգի Օրենքը ՀԱՅՐԸ չի վերացրել։

ԼԵՎ ԳՐՈւՊ
փաստաբանական գրասենյակի
Գլխավոր տնօրեն՝ Լևոն Բաղդասարյան

https://iravunk.com/sim/?p=314386&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը