Շվեդիան «սառեցրել» Է Ռուսաստանի հետ երկկողմ շփումները
Միջազգային
Շվեդիայի հետ ՌԴ երկկողմ քաղաքական շփումները «սառեցվել» են Ստոկհոլմի նախաձեռնությամբ։ Առևտրաշրջանառությունը կրճատվում է, մշակութային և սպորտային փոխանակումները զրոյանում են, հայտնել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բելյաևը, փոխանցում է Lenta-ն:
«Մեր երկկողմ քաղաքական շփումները սառեցվել են շվեդական կողմի նախաձեռնությամբ, առևտրաշրջանառությունն անշեղորեն կրճատվում է, գիտական, մշակութային և սպորտային փոխանակումները զրոյի են հասցվել», - դժգոհել է նա:
Դիվանագետը նաև հավելել է, որ երկու պետությունների հարաբերություններն այժմ բարդ շրջան են ապրում։ Բելյաևի խոսքով ՝ սա, ըստ էության, Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընդհանուր աշխարհաքաղաքական լարվածության լոկալ նախագիծ է։
https://iravunk.com/sim/?p=314376&l=am/