«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀՐԱՇԱԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՉԵՄՊԻՈՆ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ ԵՐԵՎԱՆԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ». ԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՍԵՐՅՈԺԱ ՄԱԿԱՐՅԱՆ

Սպորտ

Վերջերս Երևանի «Կարեն Դեմիրճյանի» անվան մարզահամերգային համալիրում կայացավ աննախադեպ մարզական իրադարձություն, ազգային կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունը, որի ժամանակ Հայաստանը նվաճեց 2 բրոնզե մեդալ Գոռ Ներսիսյանի և Յուրա Զալյանի շնորհիվ։

Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել Հայաստանի Ազգային կարատեի հավաքականի գլխավոր մարզիչ ՍԵՐՅՈԺԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց մրցաշարը.

- Նման մասշտաբային և միջազգային մրցաշարերը խթանում են ոչ միայն սպորտի զարգացումը, այլև ողջ աշխարհում դարձնում են Հայաստանը ավելի ճանաչելի ու ցանկալի ուղղություն զբոսաշրջության համար։ Հայաստան էին ժամանել 1070 մարզիկներ 54 երկրներից։ Հատկանշական է, որ ողջ պատվիրակությունը, մարզիկները, մարզիչները, պատվավոր հյուրերը բարձր են գնահատել մեր ջերմ ընդունելությունը, առաջնության կազմակերպումը և, իհարկե հյուրասիրությունը։ Բրոնզե մեդալներ նվաճեցին 21 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Գոռ Ներսիսյանը և Յուրա Զալյանը։ Այս երկու բրոնզե մեդալը համարում եմ երկար տարիների մեր քրտնաջան աշխատանքի արդյունքը։ Մենք իսկապես պատմական արդյունք գրանցեցինք Եվրոպայի այս առաջնությունում։ Մինչև այս մեզ երբեք չի հաջողվել մեդալակիր դառնալ մեծահասակների առաջնություններում։ Մեզ համար հրաշալի կլիներ, եթե չեմպիոն ունենայինք Երևանում կայացած մրցաշարում, բայց ուրախ ենք այս արդյունքով, քանի որ անկախ Հայաստանի պատմության մեջ երբեև մեդալ չէինք նվաճել Եվրոպայի մեծահասակների կազմում։ Հիմա մեր ֆեդերացիան հստակ քայլերով առաջ է գնում։ Թե Գոռ Ներսիսյանը, թե Յուրա Զալյանը մեծ ներուժ ունեն։ Հետագայի համար էլ ասեմ, որ աշնանը նոյեմբերի 27-30-ը, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կկայանա Աշխարհի առաջնությունը։ Իսկ 2027 թվականին Երևանում կկայանա մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Իսկ ահա Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի նախագահ ՎԱԶԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշեց, որ Երևանում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունը հրաշալի մեկնարկ է համարում երկու տարի անց կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնության համար։

- Մեր բոլոր մարզիկները իրենց լիովին արդարացրին։ Մեր հավաքականի մարզիչները մինչ այս հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել, մոտ երկու տարի նախապատրաստվել էինք այս մրցաշարին։ Այս մրցաշարը հրաշալի հիմնաքար եմ համարում երկու տարի անց մեզ մոտ կայանալիք Եվրոպայի առաջնության համար։

Իսկ ահա բրոնզե մեդալակիր, մինչև 21 տարեկանների Եվրոպայի չեմպիոն ԳՈՌ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ նշեց.

- Հանդես եկա մինչև 84 կգ քաշային կարգում։ Ընդհանուր հինգ գոտեմարտ եմ ունեցել։ Մեկնարկում 3։1 հաշվով հաղթեցի ռումինացի մրցակցիս, ապա 7։4 հաշվով հաղթել եմ Մոնտենեգրոյի ներկայացուցչին, հետո 3։2 հաշվով Կոսովոյի մարզիկին։ Բրոնզե մեդալի համար մենամարտում հաղթեցի սլովակ մրցակցիս 5։2 հաշվով։ Ափսոս, կիսաեզրափակչում զիջեցի Խորվաթիայի ներկայացուցչին, նա Աշխարհի չեմպիոն էր։ Նշեմ, որ լարվածություն կար ինձ մոտ, քանի որ մեր երկրում էր կայանում, դահլիճում շատ հարազատներ, ընկերներ կային, ու աննախադեպ էր սա մեր երկրի համար։ Շատ ուրախ եմ, որ անկախ Հայաստանի նորագույն պատմության մեջ ես առաջին մարզիկը եղա, ով նվաճեց մեդալ։ Ես տեխնիկապես չէի զիջում հակառակորդներիս, շատ լավ էի պատրաստվել։ Իմ գերնպատակը Աշխարհի առաջնության ժամանակ ոսկե մեդալ նվաճելն է։ Շնորհակալ եմ նաև Ձեզանից ուշադրության, մեր նվաճումները լուսաբանելու համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում