«Հրապարակ». Ճնշման գործիքն Արմեն Աբազյանն է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը Սամվել Շահրամանյանի նկատմամբ ճնշման բոլոր լծակները գործի է դրել, որպեսզի նա, լինելով Արցախի նախագահի, կարելի է ասել, միակ թեկնածուն, հրաժարվի առաջադրվելուց։ Ճնշման գործիքն էլ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է, որը ՀՀ իշխանական վարչակարգի թերեւս միակ պաշտոնյան է, որն ուղիղ շփման մեջ է Շահրամանյանի հետ՝ որպես նախկին կոլեգայի:

Հիշեցնենք․ Շահրամանյանն Արցախում երկար տարիներ ԱԱԾ-ում է աշխատել։ Մեզ պատմեցին, որ Աբազյանը տեւական ժամանակ է՝ իշխանություններից ուղերձներ է փոխանցում Շահրամանյանին, որ չառաջադրվի, թե իբր` Ալիեւի վերջին ծավալապաշտական հայտարարությունները Հայաստանի նկատմամբ Արցախի քաղաքական վերնախավի այս գործողությունների պատճառով են, մասնավորապես՝ պետական ինստիտուտների գործունեությունը շարունակելու ջանքերի հետ կապված։

Դրա համար է Ալիեւը սպառնում «Արեւմտյան Ադրբեջանով» եւ 300 հազար ադրբեջանցիների` Հայաստան վերադարձով։

Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Շահրամանյանը մի քանի անգամ հարցաքննվել է՝ Արցախի հանձնման ժամանակ սպառազինությունը թշնամուն հանձնելու վարույթով։ Տեղեկություն կար, որ այդ գործով Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է հաղորդում ներկայացրել Շահրամանյանի դեմ:

Ի դեպ, ասում են՝ Բաբայանը 2018-ից հետո ինքնակամ շատերի դեմ է ցուցմունքներ տվել, որոնք հիմա ջրի երես են ելնում։ Իշխանության ճնշումները կարծես արդյունք են տալիս` նախագահի թեկնածուների առաջադրման առաջին ժամկետը բաց է թողնվել, վաղվանից երկրորդ ժամկետն է սկսվում, եւ եթե 7 օրվա ընթացքում թեկնածու չառաջադրեն, Արցախի նախագահի լիազորությունները կմնան ԱԺ նախագահի վրա։ Այդպես Սահմանադրությունն է ասում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=314358&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը