Դեղ տվեք, բժիշկ կանչեք. Սրբազան Հայրը Նիկոլ-Աննա զույգի զառանցանքների մասին
Թեմա
Իրենց մտքի զառանցանքները ինչու ես պետք է մեկնաբանեմ, ովքեր են իրենք, որ եկեղեցականները ամեն անգամ մեկնաբանեն այդ զույգի զառանցանքները։ Զառանցել են, դեղ տվեք, բժիշկ կանչեք, եկեղեցին ինչ կարող է անել,-անդրադառնալով Նիկոլի եւ Աննայի առավոտյան դիվահար գրառումներին, «Իրավունքի» հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:
Հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտա Սրբազանը Փաշինյանների ընտանիքին, ասաց.
- Իմացեք, որ եկեղեցուն որեւէ մեկը չի կարող հաղթել, դա հիշեք ու քիչ զառանցեք։
https://iravunk.com/sim/?p=314270&l=am/