«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի մտերիմ շրջանակը փորձում է պարզել, թե ով է համարձակվել ի լուր աշխարհի «ներկայացնել» համալսարանում տիրող իրավիճակը:

Գյուրջինյանը, փոխանակ փորձի հարթել ստեղծված դրությունը, փնտրում է այն անձանց, որոնք «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով բաց նամակ են փոխանցել ՀՀ վարչապետին ու պատկան մարմիններին՝ ներկայացնելով այն բարքերը, որոնք տիրում են համալսարանում:

Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 20-ին ArmLur.am-ը մի բաց նամակ էր հրապարակել, որտեղ նշված էր, որ համալսարանի Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը, պրոռեկտորի պաշտոնին նշանակվելուց անմիջապես հետո, վերազանցում է իր պարտականությունները՝ ընդլայնելով ապօրինի գործողությունների շարքը: Մասնավորապես, Դ. Ղազարյանը, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, նույն համալսարանի բազմաթիվ աշխատակիցներից պահանջել է եւ շարունակում է պահանջել կանխիկ գումար, իսկ կանխիկ գումար չունենալու դեպքում` բանկի հավելվածով գումարի փոխանցում: Նշվում էր նաեւ, որ ռեկտորը տեղյակ է տիկնոջ քայլերից:
Հավելել էին, որ բուհի ներկայիս ղեկավարությունը՝ ռեկտոր Գյուրջինյանը եւ պրոռեկտորներ Դ. Ղազարյանը եւ Գ. Հակոբյանը, բարձրաձայն ներկայացնելով «տնավարության» դեմ պայքարը, հենց իրենք են «տնավարություն» թույլ տալիս. Գյուրջինյանի եղբայրը ղեկավարում է բուհի ենթակայությամբ գործող հանրակացարանը, ռեկտորի դուստր Աշխեն Գյուրջինյանն անմիջապես անցավ աշխատանքի բուհի միջազգային բաժնում` զբաղեցնելով գլխավոր մասնագետի հաստիքը` համատեղությամբ դասախոսելով նույն բուհում։

Աշխեն Գյուրջինյանի ընկերուհիները նույն բուհում նշանակվեցին աշխատանքի ղեկավար պաշտոններում: «Տնավարության» շարքից են նաեւ գործուղումները. ու հիմա Գյուրջինյանը բոլոր դասախոսներին կասկածում է ու ավելի լարում չհանդարտվող իրավիճակը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում