Ալիեւի «ինքնիշխանը» երկիրը տանում է «չուլանացման»

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանի ելույթը Սարդարապատում՝ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, պետք է դասավանդել որպես դասական օրինակ՝ ինչպես կարելի է քաղաքական իրականության աղետալի պատկերը ներկայացնել որպես պատմական ձեռքբերում։ «Մեր ժողովուրդն այլեւս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է: Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբեւէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբեւէ, ավելի անկախ ենք, քան երբեւէ», - այս արտահայտությունը միայն հռետորաբանություն չէ։ Այն քաղաքական մանեւրի գագաթնակետն է՝ իրականության աղճատում՝ ի նպաստ իշխանության պահպանումը լեգիտիմացնելու։

Երբ պետականության ընկալումից մնացել է լոկ ձեւական ինստիտուտների գոյությունը՝ դա է՞լ է «ավելի պետություն», էլ չասենք միլիարդների արտաքին պարտքի մասին: Երբ երկրի սահմանները խախտված են, Արցախը կորսված է, եւ Ադրբեջանի զինուժը շարունակում է գտնվել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում, իսկ վարչապետի աթոռին սոսնձվածը խոսում է «ավելի անկախ լինելու» մասին՝ դա ոչ այլ ինչ է, քան ճշմարտության բռնաբարում:

Արդյո՞ք ինքնիշխանությունը նշանակում է հրաժարվել Արցախից, Հայաստանի պատմության առանցքային սիմվոլներից, փոխարենը ձեռք բերել դատարկ սուբյեկտայնություն՝ հաստատված լոկ Արեւմուտքի հնազանդության շնորհիվ։ Իհարկե՝ ոչ։ Սակայն Փաշինյանի իշխանության ընկալմամբ՝ ինքնիշխանությունը հենց դա է. Ռուսաստանից անկախություն՝ թեկուզ թուրքից կախվածության գնով։

Ամենասարսափելին այն չէ, որ Փաշինյանն իր շուստրիությամբ փորձում է համոզել, թե Հայաստանը զարգացել է պարտություններից հետո։ Այլ այն, որ նա արդեն հրապարակավ հայտարարում է՝ եթե խաղաղության պայմանագիրը չհամապատասխանի Սահմանադրությանը, ապա Սահմանադրությունն է, որ պետք է փոփոխվի։ Ախր, շատ ինքնիշխանն է…

Այսինքն՝ երկրի հիմնական օրենքը պետք է ձեւավորվի ոչ թե հանուն ազգային շահի, այլ հանուն Ադրբեջանի հետ «խաղաղության»՝ թեկուզ այդ խաղաղությունը լինի միակողմանի նվաստացում եւ զիջում։ Սա արդեն ազգային ինքնասպանության ծրագիր կդառնա՝ սահմանադրորեն ամրագրված։

Հանրապետության տոնը ստացվում է, որ, ըստ Փաշինյանի, այլեւս պետք է հիշեցնի ոչ թե պայքարի, այլ խոնարհման, ոչ թե վերածննդի, այլ գոյատեւման մասին։ Այսօր նա փորձում է ժողովրդի պատմական հիշողությունից ջնջել հերոսական էջերը ու թողնել միայն իր դոգման՝ «ավելի պետություն ենք, քան երբեւէ»։

Փաշինյանի խոսքերի բովանդակությունը վտանգավոր է ազգային գոյության համար։ Որքան բարձր է խոսում ինքնիշխանության մասին, այնքան ավելի խորն է ազգային խորտակման անդունդը։ Նա հղում է անում Առաջին հանրապետության պատմությանը, բայց մոռանում է, որ այդ հանրապետությունը գոյություն ուներ պայքարի, ոչ թե հանձնման շնորհիվ։ Ընդ որում՝ չարագույժ է նրա շոոուն Սարդարապատում եւ դրան հաջորդած թիրախավորումը եկեղեցուն, մենք, կարծես, սա արդեն տեսել ենք ու լավ ենք հիշում, թե ինչ եղավ հետո: 44-օրյա պատերազմը վկա…

ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԱԶԳԱՅԻՆԻ ԽՈՐՏԱԿՄԱՆ ԱՆԴՈՒՆԴ

Իհարկե, ինչպես միշտ, Փաշինյանը սա էլ չմարսեց հեշտությամբ եւ ստիպված եղավ մեկ այլ անհամ ելույթով՝ մոռացության մատնել տալ նախորդ ասածը: Երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կազմակերպված հարսանիքի շուրջ բարձրացած աղմուկին, պարզ դարձավ՝ պետության ղեկավարի համար առաջնահերթ սրբազան ոչ թե Մայր Աթոռն է, մշակութային խորհրդանիշը կամ ազգային արժեհամակարգը, այլ շոու բիզնեսը՝ խրախճանքով, ուտել-խմելով հանդերձ:

Սարդարապատում «ավելի պետություն» հռչակած Փաշինյանը ոչ պակաս խրոխտ կերպով նաեւ հայտարարում է, որ Մարզահամերգային համալիրում հարսանիք անելը «բնական եւ անհրաժեշտ» երեւույթ է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ տնտեսական ակտիվություն է ապահովում։ Դե ինչ, ծափ տվեք՝ նոր Հայաստանի նորագույն դոգման՝ հարսանիքը դարձնելն է պետական կառույցի վերածնման ծրագիր:

Մարզահամերգային համալիրը խորհրդային շրջանի ճարտարապետական գլուխգործոցներից է՝ մշակութային ժառանգություն, խորհրդանիշ։ Երբ պետության ղեկավարն իր խոսքում հավասարեցնում է մշակութային այդ կառույցը ռեստորանային դահլիճին եւ դրա «ֆունկցիոնալ վերածնունդը» պայմանավորում է հարսանիքներով, սա այլեւս մշակույթի փլուզում չէ, սա արդեն «չուլանային» մտածելակերպ է:

Ո՞ՒՐ Է ՄԵԶ ՏԱՆՈՒՄ ԱՅՍ «ԱՎԵԼԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

Երբ ազգը կորցնում է սրբություն հասկացությունը, այն դադարում է ազգ լինելուց։ Փաշինյանի քաղաքական խոսքն այսօր դարձել է արժեքների ապամոնտաժման ուղեցույց։ Նա փոխարինում է սրբությունը ֆունկցիոնալությամբ, մշակույթը՝ շահույթով, ինքնությունը՝ արտաքին համահարթեցմամբ։

Կառավարության նիստին Փաշինյան Նիկոլը տեղային մի երկու դիտարկումից հետո եկել է եզրակացության, որ եկեղեցին «չուլանացվում է»։ Չուլանային այս անհամ համեմատությունն անգամ անհավատների մոտ է զայրութ առաջացրել, դժվար է պատկերացնել մի թասիբով հայի, ով կարող էր նման բառապաշարով խոսել իր եկեղեցու մասին. սա օգտակար հայտարարություն կարող էր լինել միայն Փաշինյանի կողմնակիցների, մեկ էլ ադրբեջանցիների համար, չէ որ այս օրերին Շվեյցարիայում տեղի է ունենում Արցախի հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով՝ նախաձեռնությամբ եւ գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի:

Դժվար թե, նման միջոցառումը կարող էր ուրախացնել Փաշինյանին, իսկ Սարդարապատում Գերաշնորհ Նաթան արքեպիսկոպոսի այն հայտարարությունը, թե Փաշինյանի հրաժարականի պահանջից եկեղեցին երբեք չի հրաժարվի, վերջնական խելագարության էր բերել ՀՀ-ում զազրախոսության մունետիկին։

Եթե մի փոքր հակադրվենք Փաշինյանի հետ ու իրեն հարցեր տանք, ապա պետք է նշենք՝ իսկ միգուցե չուլանացված են ձեր նորակառույց դպրոցնե՞րը, որտեղ անգամ ցնցուղներն ու կախիչներն են բարկացնում այն նորոգողին կամ այն ճանապարհները, որոնք, ինչպես սարքում են, այնպես էլ քանդվում են: Կամ միգուցե Փաշինյանը հիշի իր ընդիմադիր տարիների բնակարա՞նը, որը չուլան անվանելն էլ չափազանց նուրբ կլիներ։ Ինքը չուլանից է, ամեն ինչ չուլան է պատկերացնում, ու այս անսանձարձակ հայտարարություններին վերջ չկա: Ամեն դեպքում, մեղմ ասած, նրա ոչ հարիր այս հայտարարությունները ներքին լսարանի համար չէին, թշնամական պետությունից ուրախությամբ կարձագանքեն, իսկ մեզ մնում է հասկանալ՝ մեր գլխի եկածն ինչպես ենք ուղղելու:

Փաշինյանն այսուհետ այլեւս չի էլ թաքցնում, որ իր գաղափարական համակարգը ձեւավորվել է ոչ թե հայ ժողովրդի պատմական փորձի, այլ արեւմտյան բարեփոխիչ կոնցեպտների հիման վրա։ Օրինակ՝ ընտանեկան արժեքների մասին վերջին հայտարարությունները․ երբ նա կասկածի տակ է դնում ազգային ավանդույթներն ու ընդհանրական ընտանիքի ձեւաչափը՝ որպես աղքատության հետեւանք, ոչ թե մշակութային ժառանգություն՝ սա վկայում է մեկ բանի մասին՝ ազգային ինքնության ժխտում հանուն արեւմտակենտրոն տեսլականի։ Բայց ո՞վ ասաց, որ մեր հասարակությունը ցանկանում է ապրել օտար մշակութային կաղապարներով։ Եվ արդյո՞ք ինքնիշխանությունը հենց ազգային ավանդույթների եւ ինքնության վրա հիմնված որոշումների կայացումը չէ, այլ ոչ թե դրանց վերանայումը հանուն արտասահմանյան թելադրված ուղեցույցների։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=314243&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը