Ունեմ այն, ինչ ինձ համար հոգեհարազատ է, իսկ ինչ խանգարել է, արդեն փոխել եմ. Մայա Մարգարյան

Մշակութային

2000-ականների սերունդը լավ հիշում է Մայա Մարգարյանին, ով ժամանակին հայկական էստրադայի ակտիվ երգչուհիներից էր: Ուներ իր պարային խումբը եւ հաճախ էր հանդիսատեսին ներկայանում տեսահոլովակներով: Հատկապես բոլորը լավ հիշում են «Զինվոր ես» երգը, որն արդեն 26 տարեկան է: Տեւական ժամանակ է, ինչ նա շոու բիզնեսում բացահայտ գործունեություն չի ծավալում: Սակայն, Ֆրանսիայում, որտեղ ապրում է իր տղայի հետ, երգ ու պար է դասավանդում փոքրիկներին: Այս եւ այլ հիշողությունների ու հարցերի մասին «Իրավունք»-ը զրուցեց երգչուհի ՄԱՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:

Մայա, կարոտո՞ւմ եք հայ հանդիսատեսին:

— Իհարկե, կարոտում եմ, բայց ժամանակները փոխվել են, փոխվել է նաեւ իմ միջավայրը, եւ ես դա շատ հանգիստ եմ ընդունում։ Կան հաճելի հուշեր բեմական կյանքից, եւ կա հագեցության մի զգացում: Այժմ ես բոլորովին այլ հոգեվիճակում եմ, բոլորովին այլ աշխարհում, որը կրկին ստեղծագործական առումով հոգեհարազատ է, եւ ինչ անում եմ՝ անում եմ սիրով ու նվիրումով: Աշխատում եմ դպրոցում, ֆրանսիացի երեխաներին պար եմ դասավանդում: Սաներիս շատ եմ սիրում, եւ դա վստահաբար փոխադարձ է:

Հայ եւ ֆրանսիացի հանդիսատեսի տարբերությունը մե՞ծ է:

— Գիտեք, շատ հետաքրքիր բան եմ նկատել՝ Ֆրանսիայի հանդիսատեսն ավելի թեթեւ է, իսկ հայ հանդիսատեսն` ավելի պահանջկոտ: Ըստ իս, դա կախված է կատարված եւ ներկայացված աշխատանքից: Ամեն դեպքում, հանդիսատեսին ստել հնարավոր չէ, նա անմիջապես նկատում է կեղծիքը: Ես շատ շնորհակալ եմ իմ հանդիսատեսից` թե՛ Ֆրանսիայի եւ թե՛ Հայաստանի:

Հայաստանի շոու բիզնեսից ո՞ւմ հետ եք շարունակում Ձեր կապն ու մտերմությունը:

— Սոցցանցերի շնորհիվ հիմա, կարելի է ասել, որ կապը չի կտրվում։ Մեծ մասը նրանց, ում հետ աշխատել եմ եւ մտերիմ եմ եղել վերջին տարիներին, շփվում եմ։ Դա Ջանինան է, Մաշա Մատվեեւան, Արմինե Գրիգորյանը։ Այո՛, իհարկե, կապը միշտ կա:

Ֆրանսիայում դասավանդում եք երգ ու պար: Այնուհանդերձ, փաստենք, որ չեք լքել մշակույթն ու արվեստը:

— Իհարկե, չեմ լքել եւ թերեւս չլքեմ: Ես սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ ստեղծագործել եւ սիրում եմ այն փոխանցել սերունդներին: Դա իմ կոչումն է, որը, կարծում եմ՝ պատվով եմ անում: Դրա վառ ապացույցը իմ սաներն են, որոնք ընկալում են այն, ինչ փոխանցում եմ: Առհասարակ, բավարարված է այն մասնագետը, ով տեսնում է վերջում արդյունքը, որի համար օրեր ու ժամանակ է ներդրել: Այդ հարցում ես բավարարված ուսուցիչ եմ:

Ձեր որդին՝ Ալեքը, երգո՞ւմ է:

— Իմ որդին ինձ շատ զարմացրել է վերջերս: Ես պատահաբար նկատեցի, թե նա խաղալու ընթացքում ինչպես է երգում, ինչպես է այն մատուցում, եւ հաճելիորեն զարամացա ու ուրախացա: Սակայն, ես ընտրությունը թողել եմ իրեն՝ ինքը կմեծանա, կորոշի` ինչ մասնագիտություն ընտրել: Տղաս դեռ 12 տարեկան է եւ դեռ շատ հարցերում կարծիք կփոխի, իսկ ես, որպես ծնող, միշտ նրա կողքին կլինեմ՝ ցանկացած որոշման պարագայում:

Ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:

— Ոչինչ, թերեւս ես ունեցել եւ ունեմ այն, ինչ ինձ համար հոգեհարազատ է, իսկ ինչ խանգարել է, արդեն փոխել եմ: Ես զբաղվում եմ իմ սիրած գործով, ինչի համար իսկապես բավարարված եմ եւ, չհաշված մի քանի նյուանսներ՝ մնացած ամեն բան ինձ համար անփոփոխ կթողնեի: Թերեւս նաեւ շատ կճամփորդեի: Սիրում եմ ճամփորդությունները եւ տարբեր մշակույթներին ծանոթանալը, ինչպես նաեւ մերը՝ հայկականը ներկայացնելը:

Ասում են՝ ուժեղ եւ կայացած կանայք հիմնականում անձնական կյանքում չեն հաջողում: Համաձա՞յն եք:

— Չգիտեմ, դա շատ հակասական երեւույթ է: Ես կարող եմ բազում օրինակներ բերել, երբ հաջողված եւ կայացած կանայք երջանիկ են: Դա ավելի շատ անհատից է գալիս: Նայած, թե ով ինչ է ուզում եւ ստանում: Ամեն մեկի պահանջը յուրովի է եւ ինդիվիդուալ: Եվ եթե բավարարում է իրեն իր կյանքը, ապա դա միայն գովելի է: Նայած, թե ով ինչ է հասկանում երջանկություն ասելիս: Այն, ինչ ես եմ պատկերացրել, պարզվում է՝ գոյություն չունի: Ցավոք, նյարդայնացնող, խանգարող էլեմենտները գերակշռում են, եւ երբ դրան ավելանում է կենցաղը, այդտեղ սկսվում է պայքար, հիասթափություն։ Այդ ժամանակ ես հասկանում, (այստեղ ключевое слово՝ հասկանում ես... գիտես...կռահում ես), որ դա քեզ պետք չէ, վստահելի չէ։

Ամենամեծ ցավը, որ զգացել եք կյանքում, ո՞րն է եղել:

— Ժամանակին շատ տարբեր իրավիճակներ են եղել իմ կյանքում՝ ե՛ւ ցավ, ե՛ւ հիասթափություն, ե՛ւ հակառակը: Փոքր տարիքից կորուստներ ունեցել եմ եւ այդ անելանելի վիճակում գտնվելն ինձ համար ամենասարսափելին է, երբ դու կորցնում ես հարազատի։ Տարիների ընթացքում կարողացել եմ ինձ ղեկավարել եւ կոփվել եմ, բայց երբ կորցրի մայրիկիս, դա ամենասարսափելին էր, նման ցավ ես չէի ապրել։ Ինձ համար բացվեց մի ուրիշ իրականություն: Կյանքի արժեքները վերագնահատվեցին:

Մայա, նոր տեսահոլովակ սպասե՞նք:

— Ինչպես ասացի, հիմա ինձ մոտ բոլորովին այլ վիճակ է՝ դասավանդել, տալ գիտելիք: Սակայն, չեմ բացառում, որ մի օր կարթնանամ ու կցանկանամ նոր երգ, նոր տեսահոլովակ ունենալ: Ամեն դեպքում, մարդ, երբ իր տեսակով ստեղծագործող է, նրան ոչինչ չի կարող խանգարել, որ ստեղծագործի: Եթե հիմա չէ, ապա մի օր անպայման...

Հաջողակ կին, մայր եւ հաջողված արտիստ, համատեղելի՞ է:

— Կարծում եմ՝ ոչ: Միշտ մի կողմը տուժում է: Ըստ իս, հնարավոր չէ լիարժեք մատուցել կա՛մ կարիերա, կա՛մ ընտանիք: Հիմնականում մեկը տուժում է: Դժվար է հասցնել լինել ե՛ւ բեմում, ե՛ւ բիզնեսում, ե՛ւ տանը՝ որպես կին, մայր: Ժամանակի առումով անհնար է:

Ե՞րբ կգաք:

— Շուտով: Անպայման: Ես սիրում եմ մեր Երեւանը, նրա շունչը, մարդկանց: Գալու եմ ու անպայման:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=314240&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ