«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Փաշինյանի հայտարարությունները եկեղեցու մասին դառն անհամության է վերածվում

Ներքաղաքական

Կառավարության նիստին Փաշինյան Նիկոլը տեղային մի երկու դիտարկումից հետո եկել է եզրակացության, որ եկեղեցին «չուլանացվում է»։ Չուլանային այս անհամ համեմատությունն անգամ անհավատների մոտ է զայրութ առաջացրել, դժվար է պատկերացնել մի թասիբով հայի, ով կարող էր նման բառապաշարով խոսել իր եկեղեցու մասին.  սա օգտակար հայտարարություն կարող էր լինել միայն Փաշինյանի կողմնակիցների, մեկ էլ ադրբեջանցիների համար, չէ որ այս օրերին Շվեյցարիայում տեղի է ունենում  Արցախի հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով՝ նախաձեռնությամբ եւ գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի:

Դժվար, թե նման միջոցառումը կարող էր ուրախացնել Փաշինյանին, իսկ Սարդարապատում Գերաշնորհ Նաթան արքեպիսկոպոսի այն հայտարարությունը, թե Փաշինյանի հրաժարականի պահանջից եկեղեցին երբեք չի հրաժարվի, վերջնական խելագարության էր բերել ՀՀ-ում զազրախոսության մունետիկին։

Եթե մի փոքր հակադրվենք Փաշինյանի հետ ու իրեն հարցեր տանք, ապա  պետք է նշենք՝ իսկ միգուցե չուլանացված է ձեր նորակառույց դպրոցնե՞րը, որտեղ անգամ ցնցուղներն ու կախիչներն են բարկացնում այն նորոգողին կամ այն ճանապարհները, որոնք, ինչպես սարքում են, այնպես էլ քանդվում են: Կամ միգուցե Փաշինյանը հիշի իր ընդդիմադիր տարիների բնակարա՞նը, որը չուլան անվանելն էլ չափազանց նուրբ կլիներ։ Ինքը չուլանից  է, ամեն ինչ չուլան է պատկերացնում ու այս անսանձարձակ հայտարարություններին վերջ չկա: Ամեն դեպքում, մեղմ ասած, նրա ոչ հարիր այս հայտարարությունները ներքին լսարանի համար չէր, թշնամական պետությունից ուրախությամբ կարձագանքեն, իսկ մեզ մնում է հասկանալ՝ մեր գլխի եկածն ինչպես ենք ուղղելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան