«Քեզ եմ երգելու». Սիպիլն ու Անդրե Սիմոնյանը հայրենադարձության կոչ են անում (պրեմիերա)

Արխիվ 16-20

«Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագրի նախաձեռնությամբ կայացավ  պոլսահայ երգչուհի Սիպիլի և «The beautified project» ռոք խմբի հիմնադիր և մեներգիչ Անդրե Սիմոնյանի «Քեզ եմ երգելու» երգի տեսահոլովակի շնորհանդեսը:

ՀՀ սփյուռքի փոխնախարար ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆՆ իր խոսքում շեշտեց, որ այս զուգերգը կարող է անել ավելին, քան պետական քարոզչամեքենան. «Սա զրույց է սրտի հետ, երբ մարդու մեջ արթնանում է իր ինքնության գիտակցությունը, երբ երակներում զգում է իր նախապապերի արյան հոսքը, և ինչպես ժամանակին ասում էր Կոմիտասը՝ պանդուխտին տուն բերելու որոշումին կբեր»,- դա վկայեց նաեւ «The beautified project» ռոք խմբի հիմնադիր և մեներգիչ ԱՆԴՐԵ ՍԻՄՈՆՅԱՆԸ պատմելով Հայաստան վերադառնալու իր պատմությունը. «Առաջին անգամ Հայաստան եկա պապիկիս տեսնելու : Դա 1996 թվականի սեպտեմբերն էր: Շատ մութ էր Երևանում: Հանրապետության հրապարակում բազմաթիվ երիտասարդներ երգում էին «Երևան դարձած իմ Էրեբունի» երգը՝ պատրաստվելով սեպտեմբերի 21-ին: Ինձ թվում է՝ հենց այդ գիշեր սիրահարվեցի Հայաստանին: Տասը տարի շարունակ Անգլիայից Հայաստան էի գալիս որպես զբոսաշրջիկ: Պապիկիս երազանքն էր, որ նրա թոռներից մեկն ապրի Հայաստանում ու այստեղ շարունակի իր ուղին: Նրա մահից մեկ տարի անց ես տեղափոխվեցի ու արդեն 11 տարի ապրում եմ Հայաստանում»,- փաստեց Անդրեն ու շեշտեց որ «Քեզ եմ երգելու» երգը կարծես  իր անցած ուղու մասին է:

Պոլսահայ երգչուհու ապրումներն այլ են, ըստ ՍԻՊԻԼԻ իր զգացմունքները հասկանալու համար սփյուռքահայ լինելը բավական չէ, պետք է լինել պոլսահայ. «Իմ մանկությունը լի է եղել «ինչու»-ներով: Ինչո՞ւ փողոցում հարազատների ու բարեկամների հետ չի կարող խոսել հայերեն, ինչո՞ւ տանը հեռուստատեսությամբ չի կարող հայերեն հաղորդումներ դիտել և այլն: Այսպես փակ մեծացա, և ԱՄՆ-ից եկած փոքրիկ ձայներիզն առիթ դարձավ, որ սիրահարվեմ հայ երգին: Չեք պատկերացնում մեր ուրախությունը, երբ արբանյակային կապի շնորհիվ թուրքական հեռուստատեսությամբ առաջին անգամ հայկական երգեր լսեցինք: 2001 թվականին առաջին անգամ այցելեցի Հայաստան: Հանրապետության հրապարակում Անկախության տոնին նվիրված միջոցառմանն ականատես եղա: Զմայլված էի, աչքերս անընդհատ թաց էին: Երազում էի, որ մի օր այդ բեմում ելույթ կունենամ: Ուղիղ տասը տարի անց երազանքս իրականացավ: Մի օր էլ մտածեցի՝ ինչը՞ կարող է ինձ երջանկացնել: Հասկացա, որ երգելը, այն էլ՝ հայերեն երգելը: Ես հետևեցի սրտիս ձայնին, և դա իմ կյանքի ամենաճիշտ որոշումն էր»:

«Քեզ եմ երգելու» երգը հայրենադարձության կոչ է՝ ուղղված աշխարհասփյուռ հայությանը և ամփոփում է այն բոլոր զգացումները, որ ունենում է հայրենի հողի վրա առաջին անգամ ոտք դնող յուրաքանչյուր հայ։ Երգի հեղինակն է Հասմիկ Հախվերդյանը, գործիքավորումը` Կարեն Անանյանի, տեսահոլովակի ռեժիսոր` Դավիթ Այվազյան։

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում