«ՆՈՒՅՆԻՍԿ ՄՐՑԱԿԻՑՍ ԷՐ ՀԱՍԿԱՑԵԼ, ՈՐ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆԱՐԴԱՐ Է, ՈՒ... ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական թղթակիցը զրուցել է Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից, միջազգային մրցաշարերի հաղթող, մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր, 36-ամյա ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Բարեղամ։Վերջերս միջազգային մրցաշարի մասնակցեցիր։ Հետևում էինք և նկատեցինք, որ մրցավարները բացահայտ անարդար վարվեցին ու հաղթանակը չտվեցին քեզ, այլ գրանցեցին ոչ - ոքի։

- Բոսնիա և Հերցեգովինայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ, «IBA -ի Pro 4» միջազգային մրցաշարում մրցակիցս ազգությամբ սերբ կաշվե ձեռնոցի մարտիկ էր Օմար Ամատովիչը։ 51 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Ինչպես միշտ, ես տրամադրված էի հաղթական և մարտական տրամադրությամբ։ Անկեղծ, այդքան շատ ժամանակ չէի ունեցել պատրաստվելու այս մենամարտին, քանի որ դրանից առաջ էլ «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին եմ մասնակցել ու արծաթե մեդալ նվաճել։ Իսկ այս մրցաշարում իմ ակնհայտ առավելությունը պարզ տեսանելի էր բոլորի համար, որովհետև մենամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի եմ ենթարկել սերբ մրցակցիս։ Իհարկե, համաձայն չեմ մրցավարների որոշման հետ, նույնիսկ մրցակիցս էր հասկացել, որ որոշումն անարդար է, ու ոչ - ոքի արդյունք չէ, և, լինելով շատ ազնիվ, ռինգում բարձրացրեց ձեռքս ի նշան հաղթանակի։

- Բարեղամ, նման անարդար որոշումները կարող են ազդել, հիասթափեցնել մարզիկին։

- Իմ սկզբունքն է միշտ նայել առաջ, ինչ իրավիճակում էլ լինես, չընկճվես երբեք, պայքարես մինչև վերջ ու չկենտրոնանաս անարդար մրցավարների վրա։ Սա իմ երկրորդ պրոֆեսիոնալ մենամարտն էր։

- Բարեղամ, նշեցիր, որ Երևանում մասնակցել ես նաև միջազգային մրցաշարի քաղաքապետի գավաթին։

- Այս մրցաշարում 48 կգ քաշային կարգում եմ հանդես եկել ։Մոլդովայի ներկայացուցիչը հրաժարվեց մենամարտել իմ դեմ, հաղթանակը տվեցին ինձ։ Հետո էլ ղազախ մրցակցիս երկու անգամ նոկաուտի ենթարկելով հաղթեցի։

Ափսոս, եզրափակչում զիջեցի Ռուսաստանը ներկայացնող հայ մրցակցիս, այդպես փոխչեմպիոն դարձա այս միջազգային մրցաշարում։

- Առաջիկա ծրագրերը որոնք են։

- Միջազգային մրցաշարերի պիտի մասնակցեմ։ Հուսով եմ ամեն ինչ լավ կստացվի, ջանք չեմ խնայի, որպեսզի կարողանամ հաղթել։ - Բարեղամ, օրերս ծննդյանդ 36-րդ տարեդարձը նշեցիր, շնորհավորում ենք, քեզ նորանոր նվաճումներ մաղթում։

- Շատ շնորհակալ եմ։ Կաշխատեմ այնպես անել, որ միշտ բարձր պահեմ իմ երկրի, հայ ազգի պատիվը ու մեր դրոշը ծածանել աշխարհի տարբեր երկրներում։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում