«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մենք ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել Հայաստանի տարածք»։ Միայն այս նախադասությունը մի քանի շերտեր ունի, ընդ որում՝ բավական վտանգավոր: Նախ՝ «իր տարածքում հակամարտային իրավիճակ» արտահայտությունն ինքնին բավական «բազմախոսուն» է: Մյուս կողմից՝ փաստացի Նիկոլ Փաշինյանն էլ է խոստովանում Ադրբեջանի կողմից ագրեսիայի հնարավորությունը:

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի ՀՀ-ի դեմ՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» ստանալու և անկլավները հսկողության տակ վերցնելու համար։ Ադրբեջանը պահանջում է Երևանից՝ բնակեցնել ադրբեջանցիներին Հայաստանում. Ալիևը շեշտում է, որ դա լինելու է խաղաղության պայմանագրի կնքման նախապայմաններից մեկը։ Բաքուն պահանջում է ՀՀ-ից՝ չզինվել, փոխել ՀՀ Սահմանադրությունն ու անգամ զինանշանը, որտեղ պատկերված է Արարատ լեռը։

Մի խոսքով, Ադրբեջանի պահանջների ցուցակը ՀՀ-ից ունի սկիզբ, սակայն չունի վերջ։ Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Ըստ հեղինակների, Փաշինյանի տեսլականն է՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաշինյանը կրճատում է բանակը, ՔՊ-ն կազմաքանդում է Հայաստանի տնտեսությունն ու ստեղծում է նախապայմաններ՝ արտագաղթի համար։ Ընդունվում են օրենքներ, որոնք հարուստներին թույլ են տալու գումարով ազատվել բանակից. սկսվել է բանակի ապամոնտաժման գործընթացը։ ՀՀ քաղաքացիներն ապագա չեն կապում ՀՀ-ի հետ և ցանկանում են արտագաղթել։ Ուկրաինական պատերազմի ավարտից հետո ՀՀից արտագաղթի նոր ալիք է սկսվելու դեպի ՌԴ՝ աշխատանք գտնելու նպատակով»։

Նշվում է, որ Ադրբեջանը, «հենվելով ՔՊ-ի վրա», հայաթափեց և օկուպացրեց Արցախն ու այսօր ցանկանում է նույնն իրականացնել արդեն Սյունիքում. «Որպեսզի Ադրբեջանը հակամարտությունը չտեղափոխի Հայաստանի տարածք, պետք է ՀՀ-ն ունենա հզոր բանակ, զարգացող տնտեսություն, դեմոգրաֆիկ աճ, ինչպես նաև հայ-ռուսական և հայ-իրանական ռազմաքաղաքական կապերն ամրապնդվեն։ Դրա նախապայմաններից մեկը ՀՀ-ում օր առաջ իշխանափոխությունն է. այս թիմը չունի քաղաքական կամք և գիտելիքներ՝ դիմադրելու Ադրբեջանին և պաշտպանելու հայկական ազգային ու պետական շահերը»,-գրում է ալիքն ու հավելում, որ Ադրբեջանի նպատակը հայոց պետականության ոչնչացումն է, իսկ ՔՊ-ի նպատակը՝ հարստանալն ու ամեն գնով 2026 թվականին իշխանությունը պահպանելը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության