Հեղինակավոր «Նաիզա 73» մրցաշարում Կամո Ունանյանը կմենամարտի Թուխտամուրադովի հետ

Սպորտ

Հայաստանի կարատեի միության հիմնադիր, կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA մարզիկ Կամո Ունանյանը մայիսի 30-ին կմենամարտի Ղազախստանում կայանալիք հեղինակավոր «Նաիզա 73» մրցաշարում։ Հայ մարզիկի մրցակիցը կլինի Ուզբեկստանը ներկայացնող փորձառու մարզիկ Թուխտամուրադովը։

Ունանյանը MMA-ում հանդես է գալիս ընդամենը 3 տարի, սակայն արդեն հասցրել է գրանցել տպավորիչ՝ 7 հաղթանակ և 0 պարտություն ռեկորդը։ Նրա վերջին մենամարտը կայացել է 2024թ․ հուլիսի 15-ին «MixFight» կազմակերպությունում, որտեղ նա նոկաուտով հաղթել է ղազախ մարզիկին՝ դառնալով WKN վարկածով աշխարհի գոտու տիտղոսակիր։

Վերջին շրջանում Ունանյանը առողջական խնդիրների պատճառով վերականգնողական փուլ է անցել, շուրջ 3 ամիս առաջ ենթարկվել է վիրահատության, սակայն այժմ կրկին մրցահարթակում է՝ լիարժեք պատրաստակամությամբ։

«Վիրահատությունից հետո բավական ժամանակ է անցել, ինձ լավ եմ զգում։ Մարզումներիս առաջին փուլն անցկացրել եմ Հայաստանում, այնուհետև շարունակել Դուբայում։ Այժմ արդեն վերադարձել եմ Հայաստան և մարզումներս շարունակում եմ այստեղ», – նշում է Ունանյանը և ընդգծում․ «Մարտական եմ տրամադրված»։

 Կամո Ունանյանի փոխանցմամբ «Նաիզա» հեղինակավոր կազմակերպության հետ պայմանագիրը ստորագրվել է շատ կարճ ժամանակ առաջ՝ մրցաշարին նախորդող շաբաթների ընթացքում։

«Մենամարտի մասին իմացել եմ մոտ 2 շաբաթ առաջ, իսկ «Նաիզայի» հետ պայմանագիրը կնքել ենք 20 օր առաջ, երբ կազմակերպության նախագահ՝ Նուրբեկ Կարաբալան գտնվում էր Երևանում», – մեզ հետ զրույցում պատմեց Ունանյանն ու նաև ընդգծեց, որ «Նաիզան MMA-ի ամենալուրջ կազմակերպություններից է։ Մրցաշարը կայանալու է Ղազախստանի «Կարագանդա» արենայում։ Թեպետ Ունանյան յուրաքանչյուր մենամարտի պատրաստվում է լիարժեք, սակայն այս մենամարտը իր մարզական կարիերայի համար որոշիչ է լինելու․ «Մրցակիցս բավական փորձառու է, Ասիայում ճանաչված մարզիկ է (12 հաղթանակ, 5 պարտություն ռեկորդով), բայց տրամադրվածությունս մարտական է։ Այս մենամարտից հետո շատ բան պարզ կլինի՝ շարունակելո՞ւ եմ հանդես գալ պրոֆեսիոնալ սպորտում, թե՝ ոչ, քանի որ արդեն բոլորին է հայտնի, որ առողջական խնդիրներ ունեմ։ Այս պահին ողջ ուժերս կենտրոնացրել եմ մարտին լիարժեք պատրաստ լինելու վրա»։

«Նաիզա» կազմակերպության նախագահ Նուրբեկ Կարաբալան մեզ հետ ունեցած բացառիկ հեռախոսազրույցում ընդգծեց, որ Կամոյի հետ համագործակցությունը պայմանավորված է առաջիկա մենամարտի արդյունքներով․ «Մեկ մենամարտի պայմանագիր ենք կնքել Կամոյի հետ։ Ամեն ինչ կախված է այս մենամարտից։ Եթե այն հաջողությամբ ավարտվի և Կամոն հաղթանակ գրանցի, հետագայում արդեն պարզ կլինի, թե ինչպես կշարունակենք մեր համագործակցությունը», – ասաց Կարաբալան և հավելեց․ «Մենք տեղյակ ենք Կամոյի առողջական խնդիրների մասին, որ վերջերս նաև ողնաշարի լուրջ վիրահատության է ենթարկվել, սակայն հուսով ենք, որ այս մենամարտը բարեհաջող կընթանա»։

Հեռախոսազրույցի ընթացքում «Նաիզա» կազմակերպության նախագահից հետաքրքրվեցինք նաև Կամոյի մրցակցի՝ Թուխտամուրադովի հնարավորությունների մասին։ Ըստ զրուցակցի, Թուխտամուրադովը մեծ հեղինակություն է վայելում Եվրասիայում․ «Շատ անվանի, ճանաչված և ուժեղ մրցակից է»,- տեղեկացրեց Կարաբալան։

Իսկ հնարավո՞ր է առաջիկայում որևէ մրցաշար «Նաիզան» իրականացնի նաև Հայաստանում հարցին, զրուցակիցը տվեց սպառիչ պատասխան․«Պլաններում կան, բայց դեռ չենք կարող ասել, թե երբ կիրագործենք այն»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում