ՀՀ֊ի համար նման զարգացումները նշանակում են արտաքին ճնշման համակարգային աճ

Ներքաղաքական

2021 թվականին Թուրքիայից և Ադրբեջանից նախաձեռնված «Շուշիի հռչակագրի» հնարավոր ընդլայնման գործընթացը դուրս է գալիս երկկողմ համագործակցության շրջանակներից և ստանում է տարածաշրջանային կոորդինացված դաշինքի բնույթ՝ կառուցված պանթուրքական գաղափարախոսության վրա։ Ուզբեկստանի հնարավոր միանալու շուրջ հայտարարությունները, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի այլ թյուրքախոս պետությունների աճող հետաքրքրությունը, վկայում են «Մեծ Թուրանի» հայեցակարգի ինստիտուցիոնալացման գործընթացի մասին։

Այս հարթակի ընդլայնման տրամաբանությունը ներառում է Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը և Ղազախստանը՝ պետություններ, որոնք պատմականորեն, էթնոմշակութային և լեզվական տեսանկյունից մտնում են թյուրքական աշխարհի շրջանակներում։ Ավելի խորքային մակարդակում հնարավոր է նաև Սինցզյանում գործող թյուրքական համայնքների և կազմակերպությունների հետ փոխգործակցության ակտիվացում, ինչը ներառում է նաև Չինաստանի շահերի տիրույթը։

Հայաստանի համար նման զարգացումները նշանակում են արտաքին ճնշման համակարգային աճ և ռազմաքաղաքական մեկուսացման խորացում։ Նման դաշինքի ձևավորումը, որի առանցքում գտնվում են Հայաստանի հանդեպ թշնամական դիրքորոշում ունեցող երկրներ, լրջորեն սպառնում է երկրի ինքնիշխանությանը, անվտանգությանը և տարածաշրջանային հավասարակշռությանը։

Իրանի համար՝ իր պատմամշակութային ներկայությամբ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացումը դիտարկվում է որպես ուղղակի սպառնալիք տարածաշրջանային կայունությանը և ներքին անվտանգությանը։ Պանթուրքական ազդեցության տարածումը կարող է խթանել ազգային փոքրամասնությունների՝ հատկապես Իրանի հյուսիս-արևմտյան, ադրբեջանաբնակ նահանգներում անջատողական տրամադրությունները։ Միաժամանակ, թուրք-ադրբեջանական ռազմավարական առանցքը դիտարկվում է որպես մեխանիզմ՝ Իրանի հակազդեցությունը սահմանափակելու և տարածաշրջանային գործընթացներում նրա դերը նսեմացնելու համար։

Ռուսաստանի համար պանթուրքական նախագծի ինստիտուցիոնալացումը լուրջ ռազմավարական մարտահրավեր է։ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նման ավանդական ինտեգրացիոն հարթակների արդյունավետության և վստահության ճգնաժամի պայմաններում ի հայտ է գալիս գաղափարաբանորեն և ռազմական բաղադրիչով հագեցած այլընտրանքային բլոկ, որը խարխլում է Մոսկվայի ազդեցությունը նախկին խորհրդային տարածքում։ Առավել մտահոգիչ է այն, որ «Շուշիի հռչակագրին» կարող են միանալ նաև Ռուսաստանի ֆորմալ դաշնակիցներ՝ Ղազախստանը և Ղրղզստանը, ինչը կարող է հանգեցնել հետխորհրդային տարածքի կոտորակման և ռուսական քաղաքական կենտրոնաձգության թուլացման։

Չի կարելի անտեսել նաև Չինաստանի շահերը։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Պեկինը Կենտրոնական Ասիայում կառուցում է երկարաժամկետ ենթակառուցվածքային և ներդրումային ռազմավարություն՝ հիմնված կայունության և կանխատեսելիության վրա։ Մյուս կողմից՝ ռազմականացված և ազգայնական օրակարգ ունեցող այլընտրանքային դաշինքի ձևավորումը սպառնում է այդ նախագծերի կայունությանը։ Ավելին՝ Թուրքիայից եկող պանթյուրքական ազդակներն ու Սինցզյանում եղած թյուրքական գործոնի հնարավոր խթանումը կարող են լարվածություն ստեղծել չին-թուրքական հարաբերություններում։

Հետևաբար, «Շուշիի հռչակագիրը» իր ընդլայնվող ձևաչափով հանդես է գալիս որպես Եվրասիայի աշխարհաքաղաքական վերաձևման գործիք, որի նպատակը ազդեցության կենտրոնների վերանայումն է և թյուրքական աշխարհի գաղափարախոսական համախմբումը՝ Թուրքիայի առաջնորդությամբ։ Սա պահանջում է անհապաղ և համադրված արձագանք այն պետությունների կողմից, որոնք շահագրգռված են տարածաշրջանում ուժերի հավասարակշռության և քաղաքակրթական բազմազանության պահպանման հարցում։ Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, Հայաստանին,Ռուսաստանին,Իրանին և Չինաստանին։

#h_danielyan

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում