«Իսկ ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս» հարցին միշտ պատասխանում էի՝ «հարս ու ամուսնանալու եմ պապայիս հետ». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել է.

«Իսկ ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս, - հարցնում էին:

Հարս,- պատասխանում էի ես,- ու ամուսնանալու եմ պապայիս հետ .....

Մանուկներն անկեղծ են ... իմ պապայի կերպարն ամենասիրունն էր ինձ համար, ամենից ուժեղ տղամարդն էր ու ամենահոգատար մարդը:

Իմ տղամարդն էր, որի նշաձողը բարձր էր՝ չափազանց... Ես՝ նրա արքայադուստրը...

Ես... եղել եմ միշտ իմ հոր բաժինը, ինչպես, որ ինքն էր ամբողջապես իմը։

Ի՞նչն ես կարոտում ամենից շատ,- հարցնում են...

-Կանաչ արևածաղիկները, որ թաքցնում էր աչքերում ու երբ ժպտում էր՝ արևներ էին դառնում, 

խառն ու տարօրինակ պատմությունները, որոնք շատ գունավոր էին, երևի մի քիչ չափազանցրած (դե կինոյի տղան էր) ու միշտ հետաքրքիր կյանքի բարդագույն վիճակում շատ սթափ մնալը՝ առանց ավելորդ ինքնախղճահարության կամ ինքնաքանդության, Գանձակի իր արմատի ուժն էր...

առողջ էր իր և ուրիշների նկատմամբ,

ամեն անկապի չէր ասի՝ ընկերս էր (էն տղայական սովորություն կա է, որ ում հետ մի կտոր հաց են ուտում, բա, թե մեր ընԳերնա) ...շատ, ահավոր քիչ ընկեր ուներ...

Մենք էինք իր Ընկերը, հարևանը, գործընկերը,

ուր գնար՝ կին աշխատակիցների մեծ «ֆան-ակումբ» ուներ, դե ախր դեմքին նայեք, այլ կերպ չէր էլ լինի...

Կարոտում եմ իր հանգիստ նստելը՝ մեր ամառանոցի նստարանին ու կանաչներով իր դրախտային այգուն նայելը...

իր ու Լեդիի երկխոսությունները՝ մի առանձին կինո։

Ալյումինե սովետական սանր ուներ։ Պահում էր բաճկոնի ծոցագրպանում. ճիշտ պահի արագ սանրում էր՝ արդեն տարիքն առած մազերը, որոնք երևանյան գիժ քամիներին չէին դիմանում:

Ծալած անձեռոցիկ՝ գրպանում, սպիտակ շապիկը միշտ մաքուր, օսլայած, մաքրահոտ. ծայրահեղ մաքրակենցաղ էր ու կոկիկ:

Մերն ուրիշ կապ էր՝ բացառիկ։

Հիմա չկա հայրս, իր դրախտային հանգստարանում է ... երկինքներում, էնտեղ, որտեղ նրա արևածաղկով կանաչ աչքերի տունն է, որտեղ իր իսկական ազատ բնույթն է՝ դեմ գնացող բոլոր կարծրատիպերին և պահելով իր կարևոր չգրված օրենքները...

Հիմա հավերժ հետս է՝ առանց դադարի, երազներիս գալով, ինձ սփոփելով ու ամեն քայլիս մեջ ապրելով...

Իմ աշխարհը հորս աչքերի միջով եմ տեսել. նրա տեսած Հայաստանն անհավանական էր...

Աչքերում՝ մեր բարկ արևը, կիզիչ կանաչն ու լուռ տխրությունը, որը միայն մահից հետո հասկացա...

Բեռ չդարձող հայ էր,

բեռդ թեթևությամբ տանող հայ էր,

երեք ուժեղագույն դուստ կերտած Հայր էր,

իմ բաժին Սերն էր՝

միակ»։

https://iravunk.com/sim/?p=313949&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ