«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Չթողնենք, որ մեր հասարակությունում սանտիագոներ հայտնվեն. Սամսոն Մովսիսյան

Լուսանկարներ

Ճակատագիր, որից խուսափել հնարավոր չէ։ Սպանություն, որը չպետք է տեղի ունենար… բայց տեղի ունեցավ։ Նա ի սկզբանե դատապարտված էր մահվան. բոլորը գիտեին ու չկանխեցին: Ոչ ոք չէր ցանկանում այս մահը՝ առաջին հերթին հենց ապագա սպանողները։ Նրանք անում են ամեն ինչ, որ իրենց կանգնեցնեն։ Սակայն իրադարձությունների ընթացքն այլեւս հնարավոր չէր փոխել. մարդասպաններին կանգնեցնողներ չեղան: Եվ գլխավոր հարցերի հարցը շարունակում է մնալ այն, թե, ի վերջո, ո՞ւմ վրա է ընկնում պատասխանատվությունը, երբ բոլորը գիտեն, բայց ոչ ոք չի կանխում… Այս մարկեսյան հայտնի «Հայտարարված սպանության քրոնիկոն»-ը բարձրացավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահի բեմ՝ ՍԱՄՍՈՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ բեմադրությամբ, «Մահապատժի քրոնիկներ» անունով ու մեքսիկական երաժշտությամբ: Ներկայացումն արդեն իսկ համալրել է թատրոնի խաղացանկը: Կայացած առաջնախաղից հետո` «Իրավունք»-ը ներկայացման տողատակերն է բացել բեմադրիչի հետ զրույցում:

— Ներկայացումը վերլուծում է անչափ հակասական կերպարի՝ Սանտիագո Նասարի ողբերգական մահը: Իսկ նրան Դուք արդարացնո՞ւմ եք՝ իր մեղքերի համար:

— Ինձ թվում է՝ Սանտիագո Նասարին բոլորս էլ արդարացնում ենք: Բայց խնդիրը ոչ թե դա է, այլ ավելի շատ այն, որ թույլ չտանք, որպեսզի մեր հասարակության մեջ սանտիագոներ լինեն: Մարդկային անտարբերությունն է բերում նրան, որ հայտնվեն սանտիագոներ:

— Ինչո՞ւ որոշեցիք հենց հիմա բեմադրել Մարկեսի այս գործը: Ինչպիսի՞ արդիականություն եք տեսնում այս ստեղծագործությունում` մարկեսյան մոգական ռեալիզմի եւ մերօրյա իրականության միջեւ:

— Եթե խոսում ենք մարդկային անտարբերության մասին, կարծում եմ՝ ավելի արդիական գործ չէր կարելի գտնել: Այսօր լրահոսը թերթում ենք, ու հիմնականում էմոցիոնալ ինչ-որ արձագանք չի լինում մեզ մոտ, կամ ինչ-որ բան չենք անում: Դրա համար այս գործը շատ արդիական է: Մարկեսը 70-ականներին է գրել այս գործը, եւ վատ է, որ մինչեւ հիմա հասարակության մեջ ոչինչ չի փոխվել:

— Սամսոն, որքանո՞վ եք հավատարիմ մնացել Մարկեսի բուն ստեղծագործությանը, թե՞ այն հարմարեցրել եք հայ հանդիսատեսին:

— Ինչպես գիտեք, «Հայտարարված սպանության քրոնիկոն»-ը վեպ է, բնականաբար, այն որոշակիորեն կրճատել ենք, որովհետեւ այդ ծավալը չէինք կարող բեմադրել: Բայց հիմնական գծերը պահպանված են:

— Ի՞նչ եք ցանկանում, որ հանդիսատեսն անպայման տանի իր հետ այս ներկայացումից:

— Մենք հատուկ ենք ներկայացումը խաղում հանդիսատեսին շատ մոտ, որպեսզի հանդիսատեսն իրեն գործողության մասնիկը զգա եւ ունենա այն զգացողությունը, որ իրենք էլ տեսնում են այդ իրադարձություններն ու ոչինչ չեն կարող փոխել: Ուզում եմ, որ հանդիսատեսի մեջ այս ներկայացումը դիտելուց հետո՝ ցանկություն առաջանա ինչ-որ բան փոխելու: Չի՛ կարելի անտարբեր մնալ անարդարության դեմ: Չի՛ կարելի միայն խոսել, երբ կողքդ ինչ-որ բան է կատարվում: Մարդիկ իներտ են դարձել, վերաբերմունք չունեն շատ հարցերում: Եվ կարծում եմ՝ այս գործը գրելիս Մարկեսի մոտ էլ է այն ցանկությունը եղել, որպեսզի հորդորի, որ՝ ժողովո՛ւրդ, եկեք զարթնենք, հիշե՛նք մարդկային ջերմության մասին: Հուսով եմ՝ մարդիկ կմտածեն դրա շուրջ:

— Պարոնյան թատրոնում, կարծես, մինչեւ Ձեր բեմադրությունը՝ ոչ ոք Մարկեսի գործերին չէր անդրադարձել: Դժվա՞ր էր «աշխատել» Մարկեսի հետ:

— Ո՛չ, ինքը շատ լավ ու հետաքրքիր հեղինակ է, հատկապես էպիկական թատրոնի ժանրում, երբ դերասանները պատմում են, երգում են, նվագում են: Մարկեսն էլ լավ հնարավորություն է տալիս այդ երեւակայությունն աշխատեցնելու։ Այնպես որ, հիանալի հեղինակներից մեկն է, եւ հայ թատրոնում կան մարկեսյան լավ բեմադրություններ։

— Անդրադառնանք նաեւ դերասանական կազմին…

— Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանական կազմն է ներգրավված ներկայացման մեջ, որոնց հետ փորձ կար արդեն աշխատելու։ Այս անգամ արդեն կես բառից իրար հասկանում էինք: Կարծում եմ՝ ամեն մեկն իր կերպարն իր զգացածով եւ պատկերացրածով բացեց: Այնպես որ, հետաքրքիր պրոցես է եղել: Շնորհակալություն թատրոնի գլխավոր ռեժիսոր պարոն Հակոբ Ղազանչյանին եւ թատրոնի տնօրեն պարոն Կարո Շահբազյանին արդեն որերորդ անգամ ինձ հնարավորություն ընձեռելու համար այստեղ աշխատել: Ինձ համար մեծ հաճույք է Պարոնյան թատրոնում աշխատելը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան