Ուզում ենք հավաստիանալ, որ մենք և Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը. Փաշինյան
Հասարակություն
Մենք ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել Հայաստանի տարածք։ Այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է մեզ համար և մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք հավաստիանալ, որ մենք և Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը, ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել այն Հայաստանի տարածք»,-հայտարարել է Փաշինյանը։
Նա նաև նշել է՝ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ։
«Խաղաղության գործընթացն ու խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե հասարակությանը կհամոզեն, որ այդ փոփոխությունն արվի, որպեսզի Հայաստանը հասնի տևական խաղաղության։
«Բայց, եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրն ամբողջովին համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, ապա, այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթն Ազգային ժողով ուղարկելու ճանապարհին»,- նշեց վարչապետը։
https://iravunk.com/sim/?p=313936&l=am/