Հիմա արդեն պարզ է, թե ինչու էր Նիկոլն անձրևանոցը պահում Մակրոնի վրա․ Արտակ Զաքարյան

Ներքաղաքական

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է

 

«Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան հայտնել է, որ 2026 թվականին գագաթաժողովը (Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը-խմբ․) կընդունի Հայաստանը, իսկ 2028 թվականին՝ Ադրբեջանը։ Հիմա արդեն պարզ է, թե ինչու էր Նիկոլն անձրևանոցը պահում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վրա, և ինչու էր Ադրբեջանի նախագահ Ալիևին համոզում՝ գնալ սուրճ խմելու։ Իսկ միամիտ հայ հանրությանը երևի թվում էր, թե Նիկոլը Հայաստանի համար էր ջանում ինչ-որ բան համաձայնեցնել ու ստանալ։

 

Եվրոպական քաղաքական հանրույթը դարձել է երկրների ղեկավարների մակարդակով համաեվրոպական քաղաքական երկխոսության համար հարթակ, որը հավաքվում է տարին երկու անգամ։

 

2026թ․ հունիսին ՀՀ-ում տեղի են ունենալու Նիկոլի և իր դավադիր խմբակի համար ճակատագրական ընտրություններ։ Իսկ 2029թ․ փետրվարին Ադրբեջանում Ալիևի համար են լինելու ճակատագրական նախագահական ընտրություններ։ Ուստի 2026թ․ սկզբներին՝ Երևանում և 2028թ․ վերջերին՝ Բաքվում եվրոպացի ղեկավարների հավաքները Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին նախընտրական աջակցություն ցուցաբերելու նպատակ են ունենալու։

 

Եվրոպացիները վերջերս սկսել են նաև «փող խոստանալ» հայ և ադրբեջանցի ընտրողներին՝ ասելով որ 3,36 մլրդ դոլարի ներդրումներ կանեն տարածաշրջանում՝ տնտեսության դիվերսիֆիկացման և կայուն զարգացման համար։ Հիշենք, որ 2021թ․ խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ էլ էին ներդրումներ խոստանում, բայց դա տեղի չունեցավ։ 2022թ․-ից առ այսօր, Եվրոպան ինքն ունի փողի ու անվտանգության կարիք, իսկ եվրոպացիներին հետաքրքրում է մեկ բան․ Ռուսաստանի հարակից երկրներում անկայունության օջախների և պատերազմական ռիսկերի պահպանում, հակառուսական տրամադրությունների խորացում, ինչպես նաև Հայաստանի (Սյունիքի մարզ) ունեցած մոլիբդենի հսկայական պաշարների (աշխարհի պաշարների մոտ 16%) նկատմամբ վերահսկողություն։

 

Ակնհայտ է, որ 2026թ․ ընտրությունները հեշտ չեն լինելու Հայաստանի ընդդիմության համար»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում