Բնապահպանները ահազանգում են ցուցանիշների վատթարացման մասին, իսկ պատկան մարմինները՝ հավաստիացնում․ Օդի աղտովածության հետքերով

Թեմա

Դեռևս խորհրդային ժամանակներից օդի աղտոտվածության բարձր ցուցանիշով աչքի ընկած մայրաքաղաք Երևանում այսօր էլ ակտիվ քննարկումներ են ծավալվում օդի որակի առնչությամբ։ Օդի աղտոտվածությունն այսօր բնակչության առողջության լուրջ սպառնալիքներից մեկն է: ԱՀԿ տվյալների համաձայն յուրաքանչյուր տարի շուրջ 7 միլիոն մարդ մահանում է հենց օդի աղտոտվածության պատճառով։ Բնապահպաններն ու հասարակ քաղաքացիները ահազանգում են ցուցանիշների վատթարացման մասին, իսկ պատկան մարմիններն էլ հավաստիացնում են, որ ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները՝  օդի աղտոտման ցուցանիշի նվազեցման նպատակով: 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանի պնդմամբ․

-Երևանում և տարբեր մարզերում ընդհանուր առմամբ գործում է 15 անշարժ դիտակայան և 214 ոչ ստացիոնար դիտակետ: Երևան քաղաքի 5 անշարժ դիտակայանում կատարվում են փոշու, ազոտի և ծծմբի երկօքսիդի, գետնամերձ օզոնի դիտարկումներ ամենօրյա ռեժիմով, իսկ ոչ ստացիոնար 45 դիտակետում՝ ծծմբի և ազոտի երկօքսիդի շաբաթական դիտարկումներ: 

Օդի աղտոտվածության վրա գործող մի շարք գործոններից բացի մեծ նշանակություն ունի մայրաքաղաքի կլիմայական դիրքը։ Երևանը, լինելով մերձարևադարձային կլիմայական գոտում, բնական վիճակից արդեն իսկ փոքր-ինչ փոշոտ է՝ համեմատած այլ եվրոպական քաղաքների հետ։ Դրան նպաստում են հատկապես ձմեռային ամիսներին ինվերսիոն գործընթացները։ Երբ սառը և տաք օդերի շփման հատվածում խոնավության խտացում է տեղի ունենում, այն  ամպամածության կամ մառախուղի տեսքով է արտահայտվում, որը թույլ չի տալիս, որպեսզի օդում առկա փոշին կամ այլ աղտոտիչները կարողանան տվյալ տարածքից հեռանալ։ Ինվերսիոն երևույթների ժամանակ քամիները բացակայում են, ինչը նպաստում է երկրորդային աղտոտմանը, քանի որ արտանետումները նույն տեմպով շարունակվում են, բայց օդը չի շարժվում, դրա հետևանքով օդում թույլատրելի կոնցենտրացիան ավելանում է:

Շրջակա միջավայրի նախարարության Մթնոլորտային քաղաքականության վարչության պետ Արփինե Փանոյանն էլ վստահեցնում է՝ մթնոլորտային պահպանության հիմնախնդիրները Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության առաջնային ուղղություններից  են․

-Շրջակա միջավայրի նախարարությունը իր իրավասության շրջանակներում օրենսդրություն է մշակում և դրանով կանոնակարգում է այն ամբողջ պրոցեսը, որ պետք է բերի արտանետումների նվազեցման, ինչպես նաև վարչական պատասխանատվության միջոցներ է սահմանել  դրանց չկատարման դեպքում:  Նախարարության նախաձեռնությամբ ավտոմեքենաների տեխզննման կայաններում ավելացել է ստուգումների քանակը, որպեսզի բացի CO գազից, նաև այլ ստուգումներ իրականացվեն՝ ավտոմեքենաներցի աղտոտիչների արտանետումները նվազագույնի հասցնելու նպատակով: Միևնույն ժամանակ, շինարարության բնագավառում օրենսդրությունը սահմանում է հստակ նորմեր, պահանջներ, որ տնտեսվարողներն իրականացնեն, այդ թվում՝ շինհրապարակները պարբերաբար ջրելը, ցանկապատելը, սորուն նյութերի փակ տեղափոխելը և այլն: Այսինքն՝ գոյություն ունեն օրենսդրության մի շարք պահանջներ  հենց այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք զբաղվում են գործունեության այն տեսակներով, որոնք համարվում են պոտենցիալ արտանետումների աղբյուր: 

https://iravunk.com/sim/?p=313823&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ