«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ֆրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարի

Հասարակություն

Շոու բիզնեսի աշխարհին սենսացիա է սպասվում. լեգենդար Queen խմբի առաջատար Ֆրեդի Մերկուրիի նոր կենսագրության մեջ կբացահայտվի նրա գաղտնի դստեր գոյության փաստը, գրում է Daily Mail-ը։

Լեսլի-Էն Ջոնսի «Սիրով, Ֆրեդի» վեպը պատմում է 1976 թվականին Մերկուրիի և մտերիմ ընկերոջ կնոջ կարճատև սիրավեպի արդյունքում ծնված աղջկա մասին՝ «Բոհեմական ռապսոդիա»-ի բեկումնային հաջողությունից ընդամենը մեկ տարի անց։

Ֆրեդիի դստեր մասին գիտեին միայն նրա ամենամտերիմ մարդիկ՝ ծնողները, քույրը, խմբի անդամները և նրա կյանքի սերը՝ Մերի Օսթինը։ Այս բոլոր տարիների ընթացքում նրանք լռել են։ Այսօր նրա դուստրն արդեն 48 տարեկան է, ապրում է Եվրոպայում, աշխատում է բժշկական ոլորտում և արդեն ինքն էլ մայր է դարձել, ինչը Մերկուրիին դարձնում է հետմահու պապիկ։

1991 թվականին ՁԻԱՀ-ի պատճառով առաջացած բրոնխիալ թոքաբորբից մահանալուց առաջ Մերկուրին իր դստերը նվիրել է անձնական օրագրերի 17 հատոր, որոնցում մանրամասն նկարագրել է իր կյանքը 15 տարվա ընթացքում։ Այս նշումները հիմք հանդիսացան սեպտեմբերին հրատարակված նոր գրքի համար։

«Վ» կեղծանունով հայտնի մի կին իր պատմությունը կիսում է առաջին գլխում գրված բաց նամակում.

«Ֆրեդի Մերկուրին իմ հայրն էր և մնում է։ Մենք շատ մտերիմ էինք իմ ծնվելու պահից մինչև նրա կյանքի վերջը։ Նա պաշտում էր ինձ և նվիրված էր ինձ։ Իմ ծննդյան հանգամանքները կարող են ոմանց համար ցնցող թվալ, բայց դրանք երբեք չեն ազդել իմ հանդեպ նրա սիրո վրա։ Նա ինձ համարում էր իր ամենաթանկ գանձը»։

Ջոնսի խոսքով՝ «Վ»-ն կապ է հաստատել իր հետ 2021 թվականին՝ կարդալով նրա նախորդ կենսագրությունը՝ «Իմ կյանքի սերը»: Միևնույն ժամանակ, կինը չի ձգտում փառքի կամ փողի. նա ապահովված է և ուզում է միայն, որ ճշմարտությունը ասվի։

Գրքում բացահայտվում է, որ Մերկուրին համաձայնության էր եկել երեխայի մոր և նրա ամուսնու՝ իր ընկերոջ հետ, որ նրանք աղջկան կմեծացնեն որպես իրենց երեխայի, և նա հաճախ է այցելել նրանց։ Աղջիկը մանկուց գիտեր, թե ով է իր իրական հայրը, բայց ընտանիքից դուրս տեղեկատվությունը ուշադիր թաքցված է եղել:

Ձեռագրերը, որոնք գրված են թանաքով և մատիտով, ներառում են Ֆրեդիի ողջ ճանապարհորդությունը՝ սկսած 1946 թվականին Զանզիբարում նրա ծնունդից մինչև Լոնդոնում անցկացրած վերջին օրերը։ Առաջին օրագիրը սկսվում է 1976 թվականի հունիսի 20-ից, իսկ վերջին գրառումը թվագրված է 1991 թվականի հուլիսի 31-ով՝ նրա մահից ընդամենը մի քանի ամիս առաջ։

«Ֆրեդին գրել է մոտ 555,000 բառ 15 տարվա ընթացքում»,-ասում է Ջոնսը,-«Նա օրագրերը կտակել է իր դստերը, երբ վերջինը 15 տարեկան էր։ Նրա դայակը, մայրը, խորթ հայրը և Մերի Օսթինը գիտեին դրա մասին։ Նա խնդրել էր չկարդալ ամենաակնհայտ գրառումները մինչև նրա 25-ամյակը։

Բոլոր գրառումները գաղտնի էին պահվում։ Միայն հիմա, տասնամյակներ անց, «Վ»-ն որոշել է դրանք հրապարակել։ «Տասնամյակներ շարունակ ստերից և ենթադրություններից հետո ժամանակն է թույլ տալ Ֆրեդիին խոսել»,-գրում է նա,- «Սա իմ ընտրությունն է և իմ պատմությունը։ Ես նրա միակ զավակն եմ և նրա ժառանգը։ Նրա վերջին գաղտնիքը»։

«Սիրով, Ֆրեդին» խոստանում է լինել երաժշտի ամենաանկեղծ և անձնական դիմանկարը՝ ներկայացնելով նրան ոչ միայն որպես ռոք լեգենդի, այլև որպես հոր, որի համար ընտանիքն ամենակարևորն էր։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան