«Փաստ». Խառն են, շատ խառն են. «ումով» է ձևավորելու ՔՊ–ի նախընտրական ցուցակը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն պատրաստվում է նոր վարչության ընտրությունների, որոնք կայանալու են սեպտեմբերի 20-ին։ Էկոնոմիկայի նախարար և կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ վարչության կազմն էական փոփոխություններ է կրելու։

Մամուլում արդեն տևական ժամանակ տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ընդլայնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմը, հեռացնել անցանկալիներին և այդ վարչության կազմում ներգրավել միայն իրեն անվերապահ ենթարկվող անձանց։ Ընդ որում, թե՛ վարչության ներկայիս անդամները և թե՛ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն այժմ լուրջ ջանքեր են գործադրում իրենց տեղը վարչությունում ապահովելու համար։ Հատկապես, որ ներսում էլ գիտեն՝ կան այնպիսիք, որոնց երեսը Փաշինյանը չի էլ ուզում տեսնել:

Նախնական տեղեկություններով, առաջադրումների փուլը լինելու է հունիսի սկզբին, իսկ դրանից հետո կուսակցության մեջ արդեն քարոզարշավ է իրականացվելու։ Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է յուրահատուկ նախընտրական քարոզարշավ կազմակերպել, երբ թեկնածուները հրապարակավ «կներկայանան հանրությանը»:

Հաշվի առնելով ՔՊ վարչության նախորդ ընտրությունների խայտառակ «փորձառությունը», մեր աղբյուրների փոխանցմամբ, ուզում է այնպես անել, որ ընտրությունների ընթացքն առնվազն լրատվամիջոցների շրջանում կասկած չհարուցի:

Այս ընտրությունները Փաշինյանի համար կարևոր են նաև այն տեսանկյունից, թե, այսպես ասած, ում հետ է նա գնալու խորհրդարանական ընտրությունների և «ումով» է ձևավորելու նախընտրական ցուցակը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=313791&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը