«Հրապարակ». Բյուջեից գումար՝ առեւտրային կազմակերպությանը

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը վերջերս տարօրինակ ծախսեր է կատարում քաղաքի բյուջեից` որոշել է Նոր Նորք համայնքի հիմնադրման օրը նշել` հատկացնելով 8 մլն դրամ: Նաեւ ջազի փառատոն է անցկացնում՝ 34 մլն-ով, գինու տոնի է պատրաստվում, որը տեղի է ունենալու հունիսի 6-9-ը Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում: «Երեւանի գինու օրեր» անվանումով միջոցառումը Շառլ Ազնավուրի 100-ամյա տարելիցի շրջանակներում է, բայց ամենատարօրինակն այն է, որ միջոցառման անցկացման համար քաղաքապետարանը գումար է հատկացնում առեւտրային կազմակերպությանը՝ «Նումա» ՍՊԸ-ին:

Մայիսի 20-ին այդ առեւտրային կազմակերպությանը Երեւանի բյուջեից 13 մլն 753 հազար դրամ է հատկացվել: Որպես հիմք՝ նշված է «Նումա» ՍՊԸ տնօրենի ապրիլի 30-ի գրությունը: Ստացվում է, որ փոխանակ առեւտրային կազմակերպությունն աշխատի, շահույթ ստանա ու հարկ մուծի պետությանը, դիմում է քաղաքապետարանին` քաղաքային բյուջեից փող է ստանում, փող է աշխատում նաեւ միջոցառումից: Տավուշի մարզի Իջեւան քաղաքում գործող «Նումա» ՍՊԸ-ն առաջին անգամ չէ, որ գումար է ստանում պետությունից:

ՍՊԸ ղեկավարը նույն ինքը՝  EventToura ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Մերի Բադալյանն է, որը գրեթե ամեն տարի գումար է ստանում՝ «Երեւանի գինու օրեր» կազմակերպելու համար: 2021-ին, օրինակ, մոտ 2,5 մլն դրամ է ստացել էկոնոմիկայի նախարարությունից: Փաստորեն, տարեցտարի ընկերության ախորժակը բացվում է, եւ «Գինու օրերն» ավելի ու ավելի թանկ են նստում Երեւանի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=313790&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը