Ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել. Սուրեն Մանուկյան

Իրավական

ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը դատարանից կրկին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

 «ՀՀ գլխավոր հանցագործին, Արդարադատության նախարարին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, ԲԴԽ խորհրդի նախագահին և Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությանն եմ հրավիրում երկրում տեղի ունեցող դիվերսոն խմբի կողմից կատարվող հանցագործության մասին։ Ինչպես գիտեք, ինձ մեղադրանք է առաջադրվել մարդ առևանգելու և շորթում կատարելու հատկանիշներով։

ՀՀ Սահմանադրության համաձայն, ՀՀ-ում պետական պաշտոնյաները պարտավոր են առաջնորդվել Սահմանադրության և օրենքներին համապատասխան։ Ըստ քրեադատավարական օրենսգրքի, քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում է ստացել։ Օրենսգիրքը ամբողջական կարգավորում է տվել նաև ոչ պատշաճ հաղորդումների քննարկմանը վերաբերող հարցերին։ Այսպես, եթե հանցանքի մասին տեղեկությունը ստացվել է օրենսգրքով չնախատեսված, ինչպես նաև անհայտ կամ չբացահայտված աղբյուրից, ապա քրեական գործ հարուցելը ի սկզբանե ապօրինի է։ Սա քննություն իրականացնելու միակ ձևն է։ Սույն գործով տուժող կոչեցյալը առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում չի ներկայացրել նախաքննական մարմնին, ինչպես նաև չի նախազգուշացվել սուտ մատնության, սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին։

ՀՀ օրենքների համաձայն, քրեական վարույթը սկսվում է ոչ թե քրեական գործ հարուցելուց, այլ առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում ստանալու պահից։ Հիմա իմ նկատմամբ ոչ միայն ապօրին քրեական գործ է հարուցվել, այլ նաև ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում, և ես արդեն երեք տարի է գտնվում եմ ապօրինի անազատության մեջ։ Նախաքննության մարմնի կողմից փաստացի իրականացվել է այնպիսի գործողություն, որը օրենսգրքով արգելված է։ Սա նշանակում է, որ ես ՀՀ-ում դարձել եմ մեղադրյալ մի արարքի համար, որտեղ բացակայում է հանցագործության հատկանիշները, այսինքն՝ հանցանք չհանդիսացող արարքի համար անձին մեղադրանք առաջադրելն ի սկզբանե ապօրինի է։ Քննիչը դրանք համապատասխան դատավարական գործողությունների կատարմամբ այն ստուգելու փոխարեն, դրսևորել է ակնհայտ հանցավոր անգործություն, որը միանշանակ միտված է եղել ապօրինի քրեական գործ հարուցելով՝ հիմք ստեղծել, իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում հարուցելու նպատակով։

Հետևաբար, գտնում եմ, որ տվյալ դեպքում օբյեկտիվորեն արդարացված է այն համոզմունքն, որ այս քրեական վարույթով, ըստ էության, իրականացվում է ոչ թե արդարադատություն, այլ պատվեր է կատարվում ինչ-որ մարդկանց հրահանգով։ Դատավարական վարքագիծը միանշանակ կարելի է գնահատել որպես գլխավոր հանցագործի կողմից իրական հանցագործին պարտակելու, տվյալ դեպքում քննիչ, դատախազ, և փոխարենը՝ ակնհայտ անմեղ անձանց առերևույթ ապօրինի մեղադրելու՝ հանցավոր վարքագծի դրսևորում, որը զուգորդվում է արդարադատություն իրականացնող մարմնի կողմից շահադիտական ձևով իրենց պաշտոնական լիազորություններն ակնհայտ չկատարելու ձևով արտահայտված հանցավոր անգործությամբ։

Հիմա ես մեղադրանքից պաշտպանվելու իրավունք ունեմ, սակայն մինչև հիմա չգիտեմ ինչից պաշտպանվեմ, քանի որ նախաքննական մարմինը բավարար հիմք չի ունեցել նույնիսկ քրեական գործ հարուցելու համար, բայց ոչ միայն ապօրինի քրեական գործ է հարուցել, այլև նաև ապօրինի մեղադրանք է ներկայացրել իմ նկատմամբ։ Սա նշանակում է, որ ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել և արդեն երեք տարի պահում է անազատության մեջ։ Խաչատուր Քոքոբելյանը իր հարազատ հորը դարձրել է առք ու վաճառքի առարկա և բեմականացված առևանգման միջոցով համագործակցելով պետական պաշտոնյաներից կազմված հանցավոր խմբի հետ, կատարել է այս սրիկայական արարքը։

Հարգելի պետական աթոռները զբաղեցրած պաշտոնյաներ, եթե այս ամենը չի կատարվում Ձեր հրահանգով կամ հանցավոր անգործությամբ, ապա այդ դեպքում ակնկալում եմ, որպեսզի տաք այս հանցավոր արարքի իրավական գնահատականը։

Հ.Գ. - Խաչատուր Քոքոբելյանն իր հարազատ հոր նկատմամբ վերաբերվում է այնպես, որ արժանապատվություն ունեցող ցանկացած անձ նման վերաբերմունքի չէր արժանացնի նույնիսկ թափառող շան նկատմամբ։ Եվ իր հարազատ հորը մինչև վերջ նվաստացնելու նպատակով եկել էր դատարան և օգտվելով իր հարց տալու իրավունքից տվեց իր միակ հարցը՝ հայրիկ, դու ուռե՞լ ես, թե՞ ոչ։ Տեսնելով, որ հայրիկը դիմադրում է նվաստացմանը, դատարանին խնդրեց հարցը հնչեցնել իջևանյան բարբառով՝ հայրիկ խոտն ինչ է, խոտը։ Դատարանը տեսնելով հայրիկի նվաստացած կարգավիճակը և իրավիճակը փրկելու համար սահմանափակեց Խչոյի հարցերի շարանն ուռել և չուռելու վերաբերյալ»։

https://iravunk.com/sim/?p=313776&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը