ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վերլուծություն

Ա­մեն դեպ­քում այն, որ ինչ­պես հա­րավ­կով­կաս­յան (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=313770&l=am), այն­պես էլ հա­մաշ­խար­հա­յին ա­պա­գա զար­գա­ցում­նե­րը չա­փա­զանց սեր­տո­րեն են կապ­վել ՌԴ-ԱՄՆ ներ­կա գոր­ծըն­թաց­նե­րից, գնա­լով միայն ակն­հայտ է դառ­նում: Բա­նն այն է, որ լի­բե­րա­լա­կան աղբ­յուր­նե­րը, Պու­տին-Թ­րամփ վեր­ջին հե­ռա­խո­սազ­րույ­ցից եւ դրան հա­ջոր­դած մի շարք հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից հե­տո ար­դեն ուղ­ղա­կի են ­խո­սում, թե Թ­րամ­փը «գցեց» Ուկ­րաի­նա­յին էլ, Եվ­րո­պա­յին էլ՝ հա­նուն Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի: Այդ քա­րոզ­չութ­յան տակ, ի­հար­կե, հիմ­նա­կա­նում Թ­րամ­փի ա­պա­գա քայ­լերն ինչ-որ կերպ ար­գե­լա­փա­կե­լու ին­տո­նա­ցիա­ներ են նկատ­վում, բայց ի­րա­կա­նութ­յան մեծ մաս­նիկ եւս, միան­շա­նակ, կա:

Ա­մեն դեպ­քում, ռու­սա­կան տե­ղե­կաց­ված փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը Ռու­սաս­տա­նի հա­մար միան­գա­մայն դրա­կան տեն­դենց­ներ է տես­նում՝ կապ­ված ոչ թե ըն­դա­մե­նը Թ­րամ­փի վեր­ջին քայ­լե­րի հետ, այլ այն ընդ­հան­րա­կան ի­րա­վի­ճա­կի, որն այս պա­հին կա:

«­Մենք գտնվում ենք մի պա­հում, երբ ու­ժե­րի հա­վա­սա­րակշ­ռութ­յու­նը փոխ­վում է՝ դե­պի մի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­մա­կարգ, որ­տեղ Ռու­սաս­տա­նը կրկին դիտ­վում է որ­պես հա­մաշ­խար­հա­յին հա­վա­սա­րակշ­ռութ­յան էա­կան տարր, այլ ոչ թե «մար­տահ­րա­վեր»։ Թ­րամ­փի հայ­տա­րա­րութ­յու­նը, որ Ռու­սաս­տա­նին G8-ից բա­ցա­ռե­լը ռազ­մա­վա­րա­կան սխալ էր, ոչ միայն անց­յա­լի վե­րա­նա­յում է, այլեւ ԱՄՆ նոր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան ծրագ­րա­յին շրջա­նակ։ Կ­րեմ­լի հետ ակ­տիվ բա­նակ­ցութ­յուն­նե­րի եւ­ ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման ու երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման բա­նաձեւ մշա­կե­լու փոր­ձե­րի ֆո­նին սա կար­եւոր ժեստ է։ Վա­շինգ­տո­նը խոս­տո­վա­նում է, որ ա­ռանց Մոսկ­վա­յի ոչ մի գլո­բալ անվ­տան­գութ­յան հա­մա­կարգ այլեւս չի կա­րող գոր­ծել»:

Ի­րա­տե­սա­կան գնա­հա­տում է, թե­րեւս հաշ­վի առ­նե­լով նաեւ պետ­քար­տու­ղար Մար­կո Ռու­բինո­յի խոս­քերն այն մա­սին, որ «ան­պա­տաս­խա­նա­տու է, երբ եր­կու խո­շո­րա­գույն մի­ջու­կա­յին տե­րութ­յուն­նե­րը չեն խո­սում ի­րար հետ»: Դա աղբ­յու­րը հա­մե­մա­տում է մո­տա­վո­րա­պես այն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տրա­մա­բա­նութ­յան հետ, ո­րը կար, ա­սենք, Կա­րիբ­յան ճգնա­ժա­մի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում: Այն է՝ կան եր­կու գե­րու­ժեր, ո­րոնք կա­րող են ոչն­չաց­նել ա­մեն բան, եւ հենց Մոսկ­վա-­Վա­շինգ­տոն ու­ղիղ կապն է, որ կան­խեց հա­մաշ­խար­հա­յին ա­ղե­տը: «Սա­կայն ներ­կա­յիս հա­մա­տեքս­տում նման հռե­տո­րա­բա­նութ­յու­նը ստա­նում է ա­վե­լի պրագ­մա­տիկ ի­մաստ. Ռու­սաս­տա­նի ճա­նա­չու­մը ոչ թե որ­պես խնդիր, այլ որ­պես ինս­տի­տու­ցիո­նալ հա­վա­սար, ո­րը կա­րող է ե­րաշ­խա­վո­րել կա­յու­նութ­յու­նը մի շարք կար­եւոր դեպ­քե­րում՝ մի­ջու­կա­յին զսպու­մից մինչեւ է­ներ­գե­տիկ լո­գիս­տի­կա»,- կար­ծում է փոր­ձա­գե­տը։

Դ­րան էլ պետք է գու­մա­րել Ռու­բինո­յի մեկ այլ հայ­տա­րա­րութ­յուն՝ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը Ուկ­րաի­նա­յին որ­եւէ ռազ­մա­կան ե­րաշ­խիք չի տրա­մադ­րել հան­քա­յին գոր­ծարք­նե­րի դի­մաց։ Այս ազ­դան­շա­նը միա­ժա­մա­նակ ուղղ­ված է մի քա­նի լսա­րա­նի։ Նախ՝ Կի­եւին՝ որ­պես հաս­տա­տում, որ այն սուբ­յեկտ չէ, այլ գոր­ծար­քի ա­ռար­կա։ Երկ­րորդ՝ Եվ­րո­պա­յին՝ որ­պես նա­խազ­գու­շա­ցում, որ ԱՄՆ-ն չի մտա­դր­վում խրվել ու­րի­շի հա­կա­մար­տութ­յան մեջ։ Եվ, վեր­ջա­պես, Ռու­սաս­տա­նին՝ որ­պես «նոր ռեա­լիզ­մի» հրա­վեր, որ­տեղ ուկ­րաի­նա­կան հա­վա­սա­րու­մը հան­վում է երկ­կողմ հարա­բե­րութ­յու­ննե­րի վե­րա­բեռն­ման հար­ցե­րի հա­մա­տեքս­տից:

Այս­պի­սով, նման ընդ­հան­րա­կան պատ­կեր է ստեղծ­վում. Թ­րամ­փը հաս­կա­նա­լով, որ մի­ջու­կա­յին բա­լան­սը ոչ մի տեղ էլ չի ան­հե­տա­ցել, ա­վե­լին, շնոր­հիվ հի­պեր­ձայ­նա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի, այն ո­րո­շա­կիո­րեն Մոսկ­վա­յի կողմն է թեք­վել, խա­ղադ­րույք է կա­տա­րում «Վա­շինգ­տոն-­Մոսկ­վա» բա­նաձ­եւի վե­րա­կանգն­ման վրա՝ որ­պես ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման հիմ­նա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծոն: Իսկ այս տե­սանկ­յու­նից, Ուկ­րաի­նան ըն­դա­մե­նը սա­կար­կութ­յուն­նե­րի սուբ­յեկտ­նե­րից մեկն է. «թող գնա, Մոսկ­վա­յի հետ պայ­մա­նա­վոր­վի» ի­մաս­տով: Մ­յուս կող­մից, նման մո­տե­ցու­մը Ռու­սաս­տա­նը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս՝ ռազ­մա­կան հա­ջո­ղութ­յուն­նե­րը վե­րա­ծել քա­ղա­քա­կան հա­մա­ձայ­նութ­յուն­նե­րի։ Եվ, կրկնենք, այս­տեղ եւս ուկ­րաի­նա­կան թե­մա­տի­կան օ­րի­նակ­նե­րից մեկն է, եւ նման օ­րի­նակ­նե­րի թվում  է նաեւ մաս­նա­վո­րա­պես հա­րավ­կով­կաս­յան գո­տին:

Ա­մեն դեպ­քում այն, որ ՌԴ նա­խա­գա­հի խորհր­դա­կան, այն է՝ Պու­տի­նի թի­մը ներ­կա­յաց­նող պաշ­տոն­յա Ան­տոն Կոբ­յա­կո­վը հայ­տա­րա­րեց, թե՝ ի­րա­վա­կան ի­մաս­տով «ԽՍՀՄ-ն շա­րու­նա­կում է գո­յութ­յուն ու­նե­նալ», ըստ այդմ՝ իսկ Ուկ­րաի­նա­յում ՀՌՕ-ն «ներ­քին գոր­ծըն­թաց» է: Այ­սինքն, Խորհր­դա­յին Միութ­յա­ն փլու­զու­մը տե­ղի է ու­նե­ցել ի­րա­վա­կան ըն­թա­ցա­կար­գի կո­պիտ խախ­տմամբ, եւ որ այդ կար­ծի­քին են նաեւ սահ­մա­նա­դրա­կան ի­րա­վուն­քի շատ հե­ղի­նա­կա­վոր մաս­նա­գետ­ներ, լուրջ մտո­րում­նե­րի տե­ղիք տա­լիս է: Ամ­բողջ հարցն այն է, թե ին­չո՞ւ հան­կարծ հենց այս պա­հին ՌԴ նա­խա­գա­հի ա­պա­րա­տը ներ­կա­յաց­նող պաշ­տոն­յան ո­րո­շեց այդ «հին սպի­տա­կե­ղե­նը» խառ­նել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում