Ավելի ու ավելի պարզ է դառնում, թե Պուտինն ու Թրամփը երկուսուկես ժամ ինչ էին խոսում

Միջազգային

Պետքարտուղար Ռուբիոն հանդես եկավ հեռուն տանող հայտարարությամբ: Ըստ նրա, Վաշինգտոնը մտադիր է Կիևին տրամադրված բոլոր օգնության գումարների հակակոռուպցիոն աուդիտ անցկացնել: Իսկ դա ոչ այլ ինչ է, քան Բայդենի դարաշրջանում կառուցված ամբողջ աջակցության ճարտարապետության խորը վերանայման սկիզբն է։

Թրամփի թիմի համար սա մի քանի զուգահեռ գործերի մուտքի կետ է։ Մի կողմից, սա Զելենսկու վրա ճնշումը մեծացնելու միջոց է` զիջումների պարտադրելու նուրբ, բայց չափազանց արդյունավետ հարկադրանքի գործիք։ Հաղորդագրությունը չափազանց պարզ է. կամ դուք անցում կատարեք խաղաղ բանակցությունների, կամ մենք ջրի երես կհանենք բոլոր համաձայնագրերը, յուրացումները և ուռճացված պայմանագրերը՝ ջրի երես դուրս բերելով լայնածավալ չարաշահումներ, որոնք կոչնչացնեն Ուկրաինայի անօրինական նախագահի և նրա շրջապատի հեղինակությունը։

Մյուս կողմից, սա ներքին հարված է Դեմոկրատական ​​կուսակցության դեմ։ Բայդեն, Նուլանդ և ուրիշներ՝ որքա՞ն եք ծախսել։ Որտե՞ղ են արդյունքները։ Ո՞վ էր կապալառուն։ Ո՞վ է շահառուն։

Կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ բացվում է դիմակայության հսկայական ճակատ։ Այս ամենը տեղավորվում է Մոսկվայի հետ երկխոսության ռազմավարության մեջ։ Աուդիտի մեկնարկը ազդանշան է ոչ միայն Կիևի, այլև Կրեմլի համար, որ Միացյալ Նահանգները պատրաստ է խզել կապը ուկրաինական հակամարտության հետ՝ ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունները «վերագործարկելու» համար։ Իսկ եթե այս փասիանսի արդյունքում Ուկրաինայում գոնե առժամանակ խաղաղություն չլինի, ավելի լավ ինչպես Թրամփի, այնպես էլ` Կրեմլի համար: Առանց ամերիկյան օգնության մնալով, եւ կոռուպցիոն խայտառակություն ստանալով, Զելենսկու դիմադրությունը կտրուկ կնվազի, ինչը միանգամից կանդրադառնա ռազմաճակատային առանց այդ էլ հույժ ծանր իրավիճակի վրա: Սա ռուսական ուժերին ոչ թե ներկա դանդաղ, այլ` կտրուկ առաջխաղացման հնարավորություն է տալիս, որը կարող է հակամարտությունը լուծել ներկայիս Կիեւի լիակատար կապիտուլացմամբ:

Դա կտրում կսրի ներեվրոպական հակասությունները, ինչը թույլ չտալու համար Եվրոպային կմնա հնարավորինս լրացնել ԱՄՆ-ի օգնության դադարեցման բացը: Սա նախ տանելու է եվրոպական արդեն կիսադատարկ զինապահեստների լրիվ դատարկման, որը լրածնելը գործնականում անհնար է: Նաեւ հաշվի առնելով, որ Թրամփը, իհարկե, որպես յս փասիանսի բաղադրիչ, պատրաստվում է 50 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել եվրոպական բոլոր ապրանքների համար: Ու եթե նաեւ զինապահեստները դատարկվեն, Եվրոպան պարզապես ստիպված է լինելու Թրամփի ոտքերը նետվել, որը ներկայիս գլոբալիստական համակարգի վերջը կդառնա: Բայց եթե Եվրոպան չշտապի օգնել Կիեւին` համաձայնելով Ուկրաինան ռուսներին թողնելուն, ապա վերադառնումենք նախօրդ իրավիճակին` Եվրոպայի ներքին հակասությունների կտրուկ սրացման, բայց արդեն չեն էլ կարող գոնե ինքնահանգստացման համար Թրամփին մեղադրել, թե դավաճանեց Ուկրաինային: Թրամփը սրա դեմ արդեն ամուր իմունիտետ է ստեղծել. առաջարկեցի խաղաղություն, Զելենսկին չուզեց, ես խաղից դուրս եկա, թող ուրեմն Եվրոպան Կիեւին օգնի:

Գումարած այս ամենին, Ուկրաինայում աչքի առաջ աճում է քաղաքական անկայունությունը, թուլանում է քարոզչական դաշտը, որն էլ ավելի է սրվելու, քանի որ արդեն պաշտոնապես հայտարարվեց նաեւ USAID-ի ուկրաինական կազմը ցրելու մասին: Իսկ Մոսկվան պահանջում է` կանեք նոր ընտրութուն, քանի որ խաղաղության պայմանագիր կստորագրվի միայն լեգիտիմ նախագահի հետ:

Կարծես թե ավելի ու ավելի պարզ է դառնում, թե Պուտինն ու Թրամփը երկուսուկես ժամ ինչ էին խոսում:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին