Կամուֆլյաժը դառնում է աղքատի արտահագուստ. Հարություն Մնացականյան

Ներքաղաքական

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը՝ անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխություններին, գրել է.

«Բանակից գումարով ազատման մասին մի երկու բան էլ ես ասեմ, բայց չկրկնվող բաներ։ Մեր երկրում ծառայության հետ կապված հասել էինք այն կետին, որ վերջին, կարելի է ասել 10 տարիներին չծառայածները (հատկապես գումարով ազատվածները) մեր կողքին անընդհատ դիսկոմֆորտ էին զգում, անընդհատ ու միշտ։

Էդ չծառայած լինելու կոմպլեքսն էր ստիպել հայտնի կուսակցական գործիչներից, ԱԺ պատգամավորներից մեկին ապրիլյան պատերազմի ժամանակ, ավելի ճիշտ պատերազմից հետո գնալ Արցախ, իր կուսակիցների հետ խրամատ փորել։ Չծառայած սովորական շատ տղաների գիտեմ, որ գիտակցաբար, իրենց նախկինում կատարած «սխալն» ուղղելու համար կամավոր գնացին պատերազմ` այդ պիտակից ձերբազատվելու համար։

Ու, առհասարակ, վերջին տարիներին այսպիսի տենդենց էի նկատել` բոլոր չծառայածները մեր առաջ փորձում էին ինչ-որ կերպ արդարանալ։ Ասեմ ավելին, մի գործարար ընկեր ունեի, շատ էր սիրում ռազմահայրենասիրական պաթետիկ ստատուսներ գրել, հայտարարություններ անել, պատերազմի ժամանակ ֆիրմայից ցուցակ էին տվել, թե ովքեր չեն կարող մասնակցել պատերազմի, առաջինը ցուցակում իր անունն էր գրել։ Դրանից հետո այդ նույն անձնավորությունն իմ ներկայությամբ ռիսկ չէր անում հայրենիքի մասին մտքեր ձոնել, հետո ընդհանրապես սկսեց չերևալ այն միջոցառումներին, որտեղ ես էի ներկա։

Հա, ինչ էի ասում։ Դուք այսօր մեծ հաղթաթուղթ տվեցիք այն մարդկանց ձեռքը, ովքեր արդեն ամաչում էին իրենց չծառայած լինելու համար, ասեմ ավելին, այնպիսի հաղթաթուղթ տվեցիք, որ հետագայում գլուխ են գովալու։ Էն камуфляж-ը, որ նույնիսկ չծառայածները երբեմն հագնելուց (փեյնտբոլ է, բան է) հպարտորեն արագ նկարվում էին, գցում էին համացանց, դառնում է աղքատի, չունևորի արտահագուստ, մարդկանց` սեփական անվճարունակությունն ապացուցող ֆորմա։

Սա է լինելու հետևանքը ձեր արածի, որ արդեն մարդ կամուֆլյաժը հագնելուց կոմպլեքսավորվի, թերարժեքության բարդույթներ առաջանան և ոչ թե հակառակը։ Սրան եք հասցնում։ Ասեմ ավելին, չծառայածները մեր երեսին ամոթով նայելու փոխարեն, անամոթաբար հերոս են ներկայանալու, դե բա բյուջե են լցրել հարկի տեսքով։ Բանակ չծառայելը Iphone առնելու նման թրենդ սարքեցիք, որ անվճարունակ ծնողներն ուղղակի տները գրավ դնեն ու ընկնեն վարկերի տակ։ Վատն այն է, որ 30 տարի այս երկրի ղեկը ստանձնել են հիմնականում չծառայածների խմբակները, ովքեր այդպես էլ չեն հասկանա ինչ է հայրենիքը կենտրոնից հեռու, խրամատի մեջ, թշնամու քթի տակ, առանց սահմանը տեսնելու ու պահելու չեն կարող ունենալ էն սերն ու պատասխանատվությունը, ինչն ունի շարքային ժամկետային զինվորը, չեն հասկանա ինչ է կոլեկտիվ պաշտպանությունը, երբ չեն կենցաղավարել տարբեր մարզերի, գիտելիքների, սոցիալական կարգավիճակի տեր տղերքի հետ նույն զորանոցում, իրենց կոլեկտիվն էլ իրենց նման սելեկտիվ ընտրված մի մարմին է։

Սա է գլխավոր խնդիրն ու դրանից բխող վատագույն հետևանքը, որը կզգաք հաջորդ պատերազմին, այսինքն՝ կզգանք ավելի վատ ձևով»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում