«ՈՒՐԱԽ ԵՄ ՈՒ ՀՊԱՐՏ ՆՄԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»․ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՂԹՈՂ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական թղթակիցը զրուցել է անվանի սպորտային մարմնամարզիկ, Երիտասարդների Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, Աշխարհի գավաթի նժույգ թափեր վարժության ոսկե մեդալակիր, բացարձակ հաղթող ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.

- Շատ ուրախ եմ ու հպարտ նման հաջողության համար։ Դժվար պայքար էր, սակայն կարողացա վարժությունը լավ կատարել։ Հիմա պետք է ավելի շատ աշխատեմ, ուղղեմ սխալներս, որ հաջորդ մրցաշարերում էլ հաջող հանդես գամ։ Իմ մյուս նպատակը Եվրոպայի առաջնությունում լավ հանդես գալն է, վարժությունը անթերի կատարելը։

Իսկ ահա Սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ ՀԱԿՈԲ ՍԵՐՈԲՅԱՆՆ էլ այսպես ամփոփեց.

- Առաջին անգամն էր, որ Աշխարհի գավաթը բաղկացած էր 6 փուլերից, մենք մասնակցեցինք հինգին։ Շատ լավ ստացվեց, քան մտածում էինք։ Մեր սպասելիքներն լիովին արդարացան, դեռ մի բան էլ ավելին։ Ես սպասում էի, որ բացարձակ գավաթը կնվաճի Արթուր Դավթյանը, բայց Համլետ Մանուկյանն անսպասելիորեն հաղթեց և շատ ուրախացրեց մեզ։ Վերջին փուլում 6 գործիքներից 3 ոսկին մենք ենք նվաճել, մեր երկրի համար սա շատ մեծ արդյունք էր։ Դժվար էր, հոգնել էինք, բայց պետք է վերականգնվենք ու պատրաստվենք Եվրոպայի առաջնությանը, որը մայիսի վերջին է։ Նշեմ, որ նման խիտ գրաֆիկը երիտասարդ մարմնամարզիկների համար փորձ ձեռք բերելու լավ հնարավորություն է, իսկ ավագները մյուս տարվանից ոչ բոլոր փուլերին կմասնակցեն, մեր երիտասարդները բազմամարտիկներ են, Հայաստանում չունենք գործիքներ, որ նրանք կարողանան փորձարկել։ Հիմա լավ փորձ ենք ձեռք բերել ու ԵԱ֊ի ժամանակ ավելի վստահ կլինենք։ Ինձ համար էլ էր անսպասելի, որ 3 փուլ անընդմեջ Համլետ Մանուկյանը կդառնա ոսկե մեդալակիր ու վերջում կդառնա Աշխարհի գավաթակիր, ստացվում է, որ իմ ծրագրածից ավելի լավ ստացվեցին մեր արդյունքները, ինչի համար շատ գոհ եմ։ Շատ ուրախ եմ նաև Արթուր Դավթյանի և Արթուր Ավետիսյանի հաղթանակների համար։ Մեր բոլոր մեդալակիրները ձեռք բերեցին իրավունք մասնակցելու Աշխարհի առաջնությանը։ Երեք անգամ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալն արդեն իսկ իրավունք է տալիս մասնակցելու ԱԱ֊ին։ Համլետ Մանուկյանը ոչ միայն իրավունք ստացավ մասնակցել մեծահասակների ԱԱ֊ին, այլ նաև մեծ հրավեր ունի։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում