Մեր ժամանակների «Անհուշ բերդը» հենց Բաքուն է. Արմեն Հովասափյան

Ներքաղաքական

Վերջին ամիսներին Նիկոլն այլևս չի հիշատակում իր սիրելի պատմական կերպարին՝ Պապ թագավորին։ Բայց հենց հիմա է, որ իր գործողություններում առավել ամբողջական ձևով վերարտադրվում է այդ նույն Պապի հոգեբանությունը, գահակալման փիլիսոփայությունն ու սիմվոլիկան։

 

Սակայն ամենաողբերգական զուգահեռը ոչ թե Պապի ապաշխարանքն էր, այլ նրա կապը Շապուհի հետ։ Պապը, հոր արյունն ուրանալով, համագործակցեց Սասանյանների հետ՝ գերադասելով գահի պահպանությունը՝ արժանապատվության հաշվին։ Այսօր՝ Նիկոլն է ուրախությամբ համագործակցում Ալիևի հետ, անվանելով նրան «կառուցողական բարեկամ»՝ այն նույն պահին, երբ Արցախից բռնահափշտակված ռազմաքաղաքական էլիտան Բաքվի բերդում է պահվում։

 

Արդեն ակնհայտ է՝ մեր ժամանակների «Անհուշ բերդը» հենց Բաքուն է։ Երբ ժամանակին Շապուհը բանտարկում էր Արշակին ու Վասակին՝ ջնջելով անկախության վերջին նշույլները, այսօր էլ Ալիևն է վարվում նույն կերպ՝ Նիկոլի քաղաքական անտարբերության կամ լուռ համաձայնության պայմաններում։

 

Եվ ահա այստեղ է բացվում վերջին, սարկաստիկ, բայց ցավալի շերտը․

եթե այս տրամաբանությամբ նայենք, ապա մեր պատմության առաջին «ագենտները» Թադևոսն ու Բարդուղիմեոսն էին, որ դրսից բերեցին նոր գաղափար՝ քրիստոնեությունը։

Եվ հենց այս նարատիվի համատեքստում են այսօր լեգիտիմացվում ներսից եկող հրաժարումներն ու դրսից ներմուծվող «արժեհամակարգերը»՝ պատմական հակադարձված մեկնաբանություններով։

 

Նիկոլը, ինչպես Պապը, ժառանգել է մի գահ, որի վրա նստելուց առաջ կեղծ երդում է տվել՝ հոր (պետության, հաղթանակի, ինքնիշխանության) հիշատակով։ Իսկ նստելուց հետո՝ ուրացել է ու համագործակցել՝ հանուն իր աթոռի։

 

Այսօր՝ «Արշակն» ու «Վասակը» Բաքվում են։

Եկեղեցու տեղը բռնել է քարոզչական ապազգային ֆորմացիան։ Իսկ Պապը վերածվել է մեկին, ով ժպտալով ասում է՝ «գուցե ժամանակն է ընդունելու պարտությունն որպես հաղթանակի նոր մեկնակետ»։

 

Մենք ապրում ենք պատմական ռևերսի մեջ, որտեղ պարտությունը դառնում է ստրատեգիա, իսկ նահանջը՝ քաղաքականություն։ Ու սրա անունը ոչ թե ճկունություն է, այլ քաղաքական աստվածապղծություն։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում