Հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգ»–ի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց
Պատահար
Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգ»–ի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ոստիկանությունից հորդորում են զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։
Ուժեղացված հսկողությունը շարունակվում է։
https://iravunk.com/sim/?p=313732&l=am/