Ապօրինի եւ ոչ իրավական ճանաչված 160.000 դրամներն արդեն 2-րդ տարին է` վարորդները շարունակում են վճարել. Արամյան

Ներքաղաքական

Կարմիր գծերի թեման շարունակում է մնալ բաց եւ մտահոգիչ: Ինչպես արդեն հայտնել էինք, Առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել կարմիր գծերի վճարները շեշտակի ավելացնելու քաղաքային իշխանության որոշումը, սակայն վարորդները շարունակում են նույն արժեքով վճարել՝ կայանելու համար: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԻ հետ:

— Վերջապես ի՞նչ պետք է լինի կարմիր գծերի եւ վարորդների ճակատագիրը:

— Արդեն որերորդ անգամ է կարմիր գծերի հարցն անցնում է դատական ատյաններով: Մի կողմից մասնավորի համար հատկացումներ են անում, եւ այդ կարմիր գծերը աստիճանաբար վերածվում են սպիտակ գծերի, որպես մասնավորի տարածք, իսկ մյուս կողմից, դատարանի որոշմամբ ապօրինի եւ ոչ իրավական ճանաչված 160.000 դրամները արդեն երկրորդ տարին է, ինչ վարորդները վճարում են հենց նույն կարմիր գծերի համար: Նույնը քաղաքային տրանսպորտի մասով: Բերում են, ներկայացնում են թվեր, իբրեւ 80-85 տոկոս վճարումներ կան գրանցված, եւ դա այն դեպքում, երբ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

— Ինչի՞ց ելնելով եք որոշում, որ այդ տոկոսները իրականությանը չեն համապատասխանում:

— Իմ աչքով եմ տեսել եւ ստուգումներ իրականացրել ու կարող եմ ասել, որ առնվազն տրանսպորտից օգտվողների 60 տոկոսը չի վճարում: Հասկանալի է, որ մյուս՝ վճարող քաղաքացին, վճարում է երկու հոգու համար: Նմանատիպ օրինակները բազմազան են, եւ երբ մենք խոսում ենք այս մասին, նրանք սկսում են խոսել անհասկանալի հին եւ արդեն մահկանացուն կնքած գործիչներից եւ բերում են օրինակներ այն ժամանակահատվածից, երբ մենք համալսարանում ենք, իսկ իրենք՝ մանկապարտեզում: Եվ թե ինչպես են իրենք այդ օրինակները բացատրում եւ հիմնավորում, պարզ է, որ անհասկանալի է: Եվ երբ մարդիկ ասում են, որ 20 տարի առաջ այսպես է եղել, այնպես է եղել, մենք ուղղակի նրանց ասում ենք, որ 20 տարի առաջ մենք չենք ունեցել այնպիսի համակարգ, որը ունենք հիմա: Ընդ որում՝ սա ասում են մարդկանց, ովքեր կապ չեն ունեցել ո՛չ նախկին ու ո՛չ ներկա եւ անգամ ապագա իշխանության հետ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում