Ռուսաստանում դեռահասներ են ձերբակալվել, ովքեր պատրաստվում էին հրկիզել ՊՆ շենքը
ՄիջազգայինՏվերի մարզում երկու դեռահասներ են բերման ենթարկվել, ովքեր, Հաղթանակի օրվան ընդառաջ, պատրաստվում էին հրկիզել ՊՆ շենքերից մեկը։ Այս մասին հայտնել է Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ), փոխանցում է РИА Новости-ն։
«Telegram մեսենջերում նամակագրություն կուրատորի հետ, երդում Ռուսաստանում արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպության գրոհայիններին, ինչպես նաև գրոհների վայրերի հետախուզման և ահաբեկչական զենքի արտադրության մասին տեսանյութեր են հայտնաբերվել անչափահասների հեռախոսներում», - ասվում է ծառայության հրապարակման մեջ:
Ինչպես նշվում է, ձերբակալվածները 14 և 17 տարեկան են։ Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել ահաբեկչական ակտի նախապատրաստման և ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու համար։

