«Հրապարակ». Մատվիենկոյի այցին հիմնավոր են պատրաստվում
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 5-ին Հայաստան կայցելի ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Չնայած ռուս բարձրաստիճան պաշտոնյան երկօրյա այցով է լինելու Հայաստանում, սակայն այցը բավականին հագեցած գրաֆիկով է անցնելու: Ուշագրավ է, որ նախատեսվող միջոցառումների կազմակերպման գործը հյուրընկալվող կողմն է իր վրա վերցրել։
Մենք տեղեկացանք, որ Հայաստանում ռուսական մի շարք կազմակերպությունների ՌԴ-ից շրջաբերական է իջեցվել, յուրաքանչյուրը մի միջոցառում կազմակերպելու հանձնառություն է ստանձնել։ Դիցուք, կլոր-սեղան քննարկումներ կլինեն՝ «Ռուս-հայկական հումանիտար համագործակցության զարգացման ուղղություններ, ռեսուրսներ», «ՌԴ-Հայաստանի մարզերի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության աճի տեմպերը» թեմաներով:
Ամիսներ առաջ ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարեց, թե Մոսկվան ակնկալում է, որ մինչեւ մայիս հստակություն կլինի Հայաստանում հյուպատոսություն բացելու հարցում, սակայն մայիսի վերջին ենք մոտենում` դեռ չկա։ Երեկ Հայաստանում գտնվող Սերգեյ Լավրովն էլ անդրադարձավ թեմային, ասաց, որ հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, մինչդեռ մեր աղբյուրներն ասացին, որ առանձնապես աշխատանքներ չեն տարվում։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=313631&l=am/