«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նստած սպասում եմ, թե երբ գետը կքշի դիակները. ԴՕԿ կուսակցության նախագահ Ա. Խուդավերդյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի հետ զրույցում ԴՕԿ կուսակցության նախագահ ԱՆՈՒՅՇ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին՝ նշեց, որ իրականում, ով ցանկանում է գալիք ընտրություններում աչքի ընկնել՝ սկսած անհատներից ավարտված կուսակցություններով, սկսում են ակտիվորեն իրենց դերակատարումներն իրագործել, ընդհուպ՝ պատրաստ են մեկը մյուսին հայհոյելով աչքի ընկնել՝ թիվ մեկ ամբիոնից:

— Ժամանակին հայհոյելու համար մեղադրում էիք մեծն մաեստրոյին՝ Վարդան Ղուկասյանին: Պարոնա՛յք, չե՞ք կարծում, որ ձեր գնացքը մեկնել է եւ դուք, պարզապես, քաղաքական դաշտում այլեւս սպառված եք եւ պահանջված չեք: Չե՞ք հասկանում, որ իրար ոջիլ եւ նմանատիպ միջատատեսակներ անվանելուց ավելին չեք ձգում: Չե՞ք գտնում, որ նման կերպ ավելի եք արժեզրկվում: Չե՞ք կարծում, որ ժողովուրդն իսկապես հոգնել է ձեզնից եւ ձեր ստեղծած մոնոպոլիայից, որ միայն դուք պետք է լինեք դաշտում: Ժողովուրդն այլեւս չի ընդունում՝ ո՛չ ներկաններին, ո՛չ ձեզ: Հիմա նոր, մաքուր եւ ռադիկալ ուժ է հարկավոր: Հը՞, պարոնա՛յք, չե՞ք ձանձրացել ձեր միապաղաղ եւ ոչինչ չասող խաղերից, երկիրը ճգնաժամի մեջ պահելուց, մեկդ մյուսի վրա ցեխ շպրտելուց: Դեռ չե՞ք եկել այն համոզման, որ ձեր հեռանալու ժամանակը վաղուց ոչ միայն եկել է, այլ մի բան էլ անցել է : Հետեւաբար, վերցրեք ձեր ոջիլներին եւ գնացե՛ք:

— Տիկին Խուդավերդյան, վերջին շրջանում լուռ եք, ինչո՞վ է պայմանավորված:

— Երբ ինձ հարցնում են, թե ինչու ԴՕԿ կուսակցությունը քաղաքական մեկնաբանությամբ հանդես չի գալիս, ակամայից ցանկանում եմ մեջբերել հետեւյալ ասացվածքը. «Գետի ափին նստած սպասում եմ, թե երբ գետը կքշի դիակները»:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան