«Ինտերը» «Բարսելոնայի» ֆուտբոլիստին դիտարկում է, որպես Մխիթարյանին փոխարինողի
Սպորտ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հաղորդում է Mundo Deportivo-ն։
«Ներաձուրին» 22-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է` որպես ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինող։
Միլանյան գրանդի ղեկավարներն ու մարզիչները հավանություն են տվել Լոպեսի տարբերակին։
Երիտասարդ ֆուտբոլիստը վերջերս «Բարսելոնայի» կազմում մասնակցել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայությանը։ Երկու հանդիպումից հետո իտալական ակումբի ներկայացուցիչները տպավորված են նրա խաղից։ «Ինտերին» հատկապես գրավում է Լոպեսի` տարբեր դիրքերում խաղալու ունակությունը։
«Ինտերը» ցանկանում է փոխարինող ձեռք բերել 36-ամյա Մխիթարյանի համար, որի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026թ. հուլիսի 1-ը։
https://iravunk.com/sim/?p=313609&l=am/