Ես ընդամենը երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ Սարգսյան

Ներքաղաքական

«Ես հայտարարել եմ՝ ես և իմ թիմակիցները նպատակ չունենք գալու իշխանության։ Մեր նպատակը իշխանափոխությունն է»,- պատասխանելով հարցին՝ իր և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև հակասություննե՞րն են ավելի շատ մեծ, թե՞ ցանկությունը հեռացնելու Նիկոլ Փաշինյանին, ինչո՞ւ այդ հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն ձեռք չի բերվում, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգայանը։ 

 

Նա շարունակեց. «Եթե անձնապես եք ուզում՝ ես երկու կարևոր նպատակ եմ տեսնում ինձ համար՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից։ Ես ուրիշ ոչ մի բան չեմ ուզում։ Ով ինչ ուզում է, թող ամբողջովին վերցնի»։

 

Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին ու որպես վարչապետի թեկնածու ներկայացված Էդմոն Մարուքյանին՝ Ս. Սարգսյանն ասաց. «Մենք չենք կարող քվեարկել մի մարդու օգտին, սատարել նույնիսկ փողոցով, ով այսօրվա Հայաստանի կառավարիչներից մեկն է եղել, նրանց հետ է աշխատել, այս ամբողջ ողբերգությունների մասնակից է եղել։ 

 

Մենք ասում ենք՝ տեսել ենք քո գործելաոճը»։ 

 

Հարցին, իսկ եթե թեկնածուն լինի Ռոբերտ Քոչարյանի թիմի՞ց լինի կամ հենց Ռոբերտ Քոչարյանը, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Մենք ասել ենք՝ այո։ Այո։ Ով ուզում է գա»։ 

 

Սերժ Սարգսյանը նաև ընդգծեց, որ որևէ դրսի ուժ առանց ներսի որևէ բան անել չի կարող։

 

«Այո, դրսի ուժերի օժանդակությունը շատ կարևոր է, բայց այսօր չեմ տեսնում այդ օժանադկությունը այն չափով, որ բավարար լինի։ Բայց վստահ եմ, եթե մենք մեր ուժերի ամբողջ լարվածությամբ մտնենք պայքարի մեջ, միաժամանակ կգտնվեն նաև տարբեր աշխարհամասերում, տարբեր տեղերում ուժեր, մարդիկ, ովքեր կսատարեն այդ շարժումը»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։ 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում