Մխչյանի դպրոցում աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու դեպքից հետո աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել

Քրեական

Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցում՝ աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու աղմկալի միջադեպից հետո անցել է շուրջ մեկ ամիս, դպրոցի աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել։ Euromedia-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել միջադեպից։

 

Բռնությամբ թմրանյութ օգտագործած 12–ամյա երկու աշակերտներն են միայն ենթարկվել հետազոտման՝ տոքսիկոքիմիական հետազոտության (մազի անալիզի), ու նաև բարձր դասարանի այն 4 աշակերտները, ովքեր, կապելով փոքրերին, ստիպել են համտեսել թմրանյութը։ Հետազոտման պատասխաններին դեռ սպասում են միջադեպի զոհ դարձած երեխաների ծնողներն ու ողջ գյուղի բնակիչները, ովքեր ահաբեկված են իրենց գյուղի դպրոցում կատարվածից։ Մինչ այդ, սակայն, գյուղում տրամադրությունների ու տարատեսակ վարկածների շուրջ բուռն քննարկումներ են ծավալվում և կարծիքների բախումներ կան․ մի կողմը հակված է, որ այս ամբողջը կատարվել է պարզ սոդայով, որ փոքրիկ տղաներից փող կորզեն իրենց ծխախոտի համար, մյուս կողմն էլ համարյա համոզված է, որ սինթետիկ թմրանյութը 12-րդ դասարանի աշխակերտներից մեկի միջոցով մտել է գյուղի դպրոց ու տնօրինությանն ուղղված բազմաթիվ բողոքներից հետո, որոնք անպատասխան են մնացել, հասունացել է արդեն այս միջադեպը։ Անտարբերությունը սնել է մեծ հանցագործություն, ինչին զոհ է դարձել գյուղի պատանիների մի մասը։ 

 

ՔԿ-ից հաստատեցին Euromedia-ի տեղեկություները՝ հավելելով, որ Մխչյանի միջադեպի բացահայտումից հետո հարուցված քրգործի շրջանակներում միայն մեղադրյալներն ու տուժողներն են ուղարկվել տոքսիկոքիմիական հետազոտության՝ հասկանալու համար, թե օրգանիզմում առկա սպիտակ զանգվածն ինչ է, իսկ թե ինչու են թիրախավորված միայն երկու տուժած աշակերտները ենթարկվել հետազոտման և ինչու իրավապահները դպրոցի մյուս աշակերտները չեն հետազոտել, այս մասով ՔԿ-ից պատասխան չունեն։

 

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին լրատվամիջոցներն ահազանգեցին, որ Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են հյուրասիրել։ Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, և նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում